Բաժիններ՝

«Yerevan open» շախմատային մրցաշարի առաջատարները երկուսն են

Երևանում շարունակվում է «Yerevan open» անվանումը կրող շախմատային միջազգային մրցաշարը:

«Yerevan open» շախմատային միջազգային մրցաշարի 6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարները երկուսն են` Մամիկոն Ղարիբյանը և շվեդ Պլատոն Գալպերինը: Երկու շախմատիստն էլ ունեն 5-ական միավոր: 

«Yerevan open»-ի Ա մրցաշարին մասնակցում է 85 շախմատիստ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, Բելառուսից, Հնդկաստանից, Ղազախստանից և Շվեդիայից, այդ թվում՝ 12 գրոսմայստեր և 5 միջազգային վարպետ: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս