Դին Լիժենը հավասարեցնում է հաշիվը չեմպիոնական մրցախաղում
Շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղում կրկին հավասարություն է:
Սինգապուրում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի 12-րդ պարտիայում աշխարհի գործող չեմպիոն Դին Լիժենը, ով խաղում էր սպիտակ խաղաքարերով, առավելության հասավ հավակնորդների մրցաշարի հաղթող Գուկեշ Դոմարաջուի նկատմամբ:
Այժմ չեմպիոնական մրցախաղում կրկին հավասարություն է`6-ական միավոր:
Չեմպիոնական մրցախաղում աշխարհի չեմպիոնի տիտղոսը փորձում է պահպանել Չինաստանից Դին Լիժենը, իսկ հավակնորդների մրցաշարի հաղթողը Հնդկաստանից Գուկեշ Դոմարաջուին է: Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը բաղկացած է 14 դասական պարտիայից և հնարավոր ոչ-ոքիի դեպքում շախմատիստները կմրցեն թայ-բրեյքում: Պատմության մեջ երկրորդն անգամն է, որ աշխարհի չեմպիոնի մրցախաղն անցկացվում է Հարավարևելյան Ասիայում: 138 տարվա մեջ առաջին անգամն է, որ չեմպիոնի կոչման համար պայքարելու են Ասիա աշխարհամասի երկու ներկայացուցիչ: