Բաժիններ՝

Ինձ չհրավիրելը մարզիչի որոշումն էր․ Մբապե

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է Ֆրանսիայի ազգային հավաքականից հրավեր չստանալու մասին։

«Նոյեմբերին ցանկանում էի միանալ հավաքականին, ինձ չհրավիրելը մարզչի որոշումն էր։ Ներեցեք, չեմ կարող ասել` ինչն է խնդիրը։ Եթե նա ցանկանա, ապա կասի։ Ես չեմ կարող պատասխանել հարցին»,- ասել է 25-ամյա ֆուտբոլիստը։

Կիլիան Մբապեն Ֆրանսիայի հավաքականում նախորդ անգամ հանդիպման մասնակցել է սեպտեմբերի 9-ին, ինչից հետո ազգային թիմից հրավեր չի ստացել։

Հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն Ազգերի լիգայի խաղարկության վերջին հանդիպումներից առաջ հարձակվողին հավաքական չհրավիրելու մասին հայտարարել էր.

«Այդ հարցը քննարկել եմ նրա հետ և հետո որոշում կայացրել։ Այդպես ավելի լավ կլինի։ Մբապեն ցանկանում էր միանալ հավաքականին, և որևէ լուրջ պատճառ չկա»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031