
Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների թիմը նոր գլխավոր մարզիչ ունի

Արեգ Վաթյանը նշանակվել է Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ՝ նախապատրաստվելու 2025 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը:
աթյանն աշխատել է տարբեր տարիքային խմբերի հավաքականների հետ:2017 թվականին Արեգ Վաթյանը գլխավորել է Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը, որը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոն։ 2022 թվականին նրա ղեկավարությամբ աղջիկների նույն տարիքային հավաքականը նվաճել է Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոնի տիտղոսը:
2024 թվականին Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ:
Մ18 հավաքականը կմրցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում, որը կանցկացվի հուլիսի 19-27-ը Դուրեսում (Ալբանիա):