Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականը պատրաստ է։
Հայաստանի դրոշակակիրները Փարիզի Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ կլինեն բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը և լողորդ Վարսենիկ Մանուչարյանը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է օլիմպիական հավաքականին, որը մասնակցելու է Փարիզ-2024-ին:
Եվրո-2024-ի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել է չեմպիոնի տիտղոսը նվաճած Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին: Եվրո-2024-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին արժանացել է Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը: Եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Իսպանիայի հավաքականի հարձակվող Նիկո Ուիլյամսը:
Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Մինսկի «Դինամոյի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:
Հուլիսի 14-ին «Միկա» մարզահամալիրում տեղի ունեցավ «Mixfight 56» MMA մարզաձևի միջազգային խոշոր մրցաշարը։ Այս անգամ մրցաշարի գլխավոր մենամարտն ընթացավ WKN վարկածի գոտու համար։ Այդ մենամարտում կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, MMA մարզաձևում արդեն 7/0 ռեկորդակիր, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը մենամարտեց ղազախստանցի մարզիկ Մուհամմեդ Խան Օսպանովի հետ։ Ինչպես և ակնկալվում էր, նախորդ մենամարտերի նման Կամոն այս անգամ էլ հաղթանակի համար երկար սպասեցնել չտվեց։
Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և դարպասապահ Հենրի Ավագյանը նախաղային ասուլիսում պատասխանել են լրագրողների հարցերին։
Մեկնարկում է սեպտեմբերի 7-ին կայանալիք ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը ՀՖՖ կայքում:
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Շվեյցարիայում կայացած Biel Chess Festival 2024 շախմատի միջազգային մրցաշարի արագ շախմատի մրցաշարում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և ամերիկյան «Մայամի-Ինտեր»-ի հարձակվող Լիոնել Մեսին բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է:
Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի 3-րդ տեղի համար խաղում Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականն այսօր մրցեց Ադրբեջանի ընտրանու հետ:
Իտալիայի չեմպիոն «Ինտերի» ֆուտբոլիստները վերադարձել են արձակուրդից և առաջին մարզումն անցկացրել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության չեմպիոնը կրկին Արգենտինան է:
Այսօր Բեռլինում Իսպանիայի և Անգլիայի հավաքականները վիճարկեցին 2024 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը։
Կոլումբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ադոլֆո Վալենսիան կիսվել է 37-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի խաղի մասին իր կարծիքով։
Կարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ուիմբլդոնում
Մրցաշարն անցկացվում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։
Opta սուպեր համակարգիչը նշել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակչի ֆավորիտին: Նախախաղային սիմուլյացիաների ժամանակ Իսպանիայի հավաքականը դեպքերի 60,4%-ում նվաճել է տիտղոսը։
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Շվեյցարիայում «Biel Chess Festival 2024» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված Ֆիշերի շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ:
Այսօր՝ հուլիսի 14-ին, «Օլիմպիաստադիոն» մարզադաշտում (Բեռլին) կկայանա 2024 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումը Իսպանիայի և Անգլիայի ազգային հավաքականների միջև, գրում է Armsport-ը։
Ավարտվել է «8th Batumi Municipality Cup» շախմատի միջազգային մրցաշարը:
Եթե անկեղծ՝ շատ եմ ցանկանում մասնակցել Եվրոպայի այդ առաջնությանը: Միանշանակ, չեմ մտածում, թե Փարիզի Օլիմպիական խաղերն իմ վերջնակետն է լինելու: Մեր երկրում մարմնամարզության զարգացման և առաջընթացի տեսանկյունից Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունը, անկասկած, շատ մեծ առավելություն կունենա:
Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:
40 տարվա մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերը չեն ցուցադրվի Ռուսաստանի Դաշնության հեռուստատեսությամբ, գրել են մարզական անցուդարձը լուսաբանող Sports.ru ինտերնետային հնդեսը և այլ լրատվամիջոցներ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպանԺիրայր Շաղոյանը կարիերան կշարունակի Հունգարիայի առաջնությունում:
Բելգիական քաղաքներից ոչ մեկը չի ցանկացել ընդունել Ազգերի Լիգայի խմբային փուլի շրջանակում Իսրայելի հավաքականի դեմ ազգային թիմի ֆուտբոլային հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով HLN-ին:
Սերբ թենիսիստ, «Մեծ սաղավարտի» 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Ուիմբլդոնի 2024 թվականի խաղարկության եզրափակիչ։ Կիսաեզրափակչում աշխարհի երկրորդ ռակետը 6:4, 7:6 (7:2), 6:4 հաշվով հաղթել է իտալացի Լորենցո Մուսետտիին:
Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Երևանում հյուրընկալեց Բուլղարիայի հավաքականին:
Մոտ օրերս Մադրիդի «Ռեալում» տեղի կունենա աստղային հարձակվող Կիլիան Մբապեի պաշտոնական շնորհանդեսը։ Ինչպես հայտնի է դարձել, միջոցառմանը ցանկանում է ներկա գտնվել ավելի քան 100 հազար մարդ։ Մադրիդյան գրանդը պատրաստվում է երկրպագուներին ներկայացնել իրենց նոր հարձակվողին հուլիսի 16-ին: