Բաժիններ՝

Ուկրաինան կոչ է արել ՄՕԿ-ին որակազրկել մի շարք ռուս մարզիկների

Ուկրաինան կոչ է արել Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) և Բոբսլեյի ու սկելետոնի միջազգային ֆեդերացիային որակազրկել ռուս մարզիկներին և արգելել նրանց մասնակցությունը մրցումներին, այդ թվում՝ Իտալիայում կայանալիք 2026 թվականի Օլիմպիական խաղերին. տեղեկացնում է Ուկրաինայի երիտասարդության և սպորտի նախարարության Telegram ալիքում զետեղված հաղորդագրությունը։

Նշվում է, որ համատեղ հայտարարությամբ հանդես են եկել երիտասարդության և սպորտի նախարարությունը, Ուկրաինայի Ազգային օլիմպիական կոմիտեն և Համաուկրաինական բոբսլեյի ու սկելետոնի ֆեդերացիան։

«Ոուս սկելետոնիստներ Վլադիսլավ Սեմյոնովը, Ալյոնա Ֆրոլովան, Դանիիլ Ռոմանովը, Յերեմեյ Զիկովը, Պոլինա Տյուրինան և Վիկտորյա Ֆետելն իրենց գործունեությամբ խաթարում են Օլիմպիական խարտիայի սկզբունքները՝ դիմելով սպորտը որպես քաղաքական ազդեցության գործիք օգտագործելու ռիսկի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայտարարության հեղինակների պնդմամբ՝ տվյալ մարզիկների դեպքում խոսքն «ագրեսոր պետության ռազմական կառույցների հետ ամուր կապերի, արգելված խորհրդանիշների ցուցադրման և Ուկրաինայի դեմ պատերազմի հետ կապված անհատներին հանրային աջակցություն ցուցաբերելու» մասին է։

Ռուս սկելետոնիստները դեռ չեն մեկնաբանել ուկրաինական կողմի հայտարարությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031