Բաժիններ՝

«Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Նապոլի»-ի հետ

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Նապոլի»-ին:

Միլանում կայացած խաղում գրանցվեց ոչ-ոքի` 2:2 հաշիվ:

«Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Ֆեդերիկո Դիմարկոն ու Հական Չալհանօղլուն, իսկ «Նապոլի»-ից գոլերը խփեց ու դուբլի հեղինակ դարձավ Սքոթ Մաքթոմինայը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031