Լեհաստանը զրկվել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից՝ ռուսներին վիզա չտրամադրելու պատճառով
Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան (EWF) Լեհաստանին զրկել է Եվրոպայի պատանեկան և մինչև 21 տարեկանների առաջնությունը հյուրընկալելու իրավունքից: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Մրցաշարը նախատեսված էր անցկացնել սեպտեմբերի 23-ից 30-ը Լյուբինում։ Հյուրընկալող երկիրը հրաժարվել է տրամադրել Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների համար անհրաժեշտ վիզայի երաշխիքները, ինչի պատճառով EFW-ն զրկել է Լեհաստանին մրցաշարից։
Կազմակերպությունը նշել է, որ դեմ է մրցույթի մասնակիցների համար ցանկացած քաղաքական խոչընդոտի։ Եվրոպայի առաջնությունը տեղափոխվել է Ալբանիա։
