Բաժիններ՝

«Ինտեր»-ը հաղթել է «Բոլոնիա»-ին. Մխիթարյանը դուրս է եկել փոխարինման

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Բոլոնիա»-ին:

Միլանյան ակումբին հաջողվել է 3 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Պյոտր Զելինսկին,  Լաուտարո Մարտինեսն ու Մարկուս Տյուրամը։

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 66-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է և ունի 39 միավոր: 38 միավորով երկրորդ տեղում «Միլան»-ն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս