Բաժիններ՝

«Ինտեր»-ը հաղթել է «Պարմա»-ին. Մխիթարյանը մասնակցել է ամբողջ խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում Միլանի «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցել է «Պարմա»-ի հետ: Միլանյան ակումբին հաջողվել է երկու անպատասխան գնդակ ուղարկել «Պարմա»-ի դարպասը:

«Ինտեր»-ի կազմում աչքի են ընկել Ֆեդերիկո Դիմարկոն ու Մարկուս Թյուրամը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնացեց ամբողջ խաղին:

«Սերիա Ա»-ի այս տուրից հետո «Ինտեր»-ը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը` վաստակած 42 միավորով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս