Մեզ համար խոնարհության կատարյալ օրինակ է Հիսուս Քրիստոս, Ով մարդկությանը փորձեց հասցնել Աստվածային խոնարհության: Այնպիսի խոնարհության, որը վանելով ատելություն՝ ծնում է սեր, հույս, ներդաշնակություն, ներողամտություն, երջանկություն ու այս կերպ մերժում է խավարը՝ լույս սփռելով աշխարհի վրա:
Երբեմն կարծում ենք, թե միայն հավատով ավարտված է որպես քրիստոնյա մեր առաքելությունը և մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հետ կապը՝ ասելով, թե հավատում եմ, ուրիշ էլ ինչպե՞ս պիտի վարվեմ:
Հիսուս իր հրապարակային ծառայությունը սկսեց ապաշխարության կոչով: Ապաշխարությունը քրիստոնյայի ամենակարևոր սխրանքն է և ունի բացառիկ հոգևոր նշանակություն: Սակայն այն նախևառաջ մարդկային հոգևոր գիտակցություն է, այլ ոչ պարզապես եկեղեցական արարողակարգ:
Մայիսի 23-ին՝ Հոգեգալուստի տոնին, հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, օծվեց և տեղադրվեց Հաղբատավանքի (10-13-րդ դար) զանգակատան խաչը:
«Եթե մեկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւսն էլ գնա: Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է. և ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից»: Մատթեոս Ե 41-42:
…Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղավ պատմական արդարության համար պայքարի հոգևոր մարտիկը: Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած հազարավոր մտավորականների փաղանգի շարքում էին հոգևորականները, ովքեր ընկան՝ խաչն ու սուրը ձեռքին:
«Չարաբախտ և խղճուկ է նա, ով ապրում է ամենայն ստի մեջ»: Սուրբ Եփրեմ Ասորին իր «Հոգևոր խրատներ»-ում այս կերպ է բնութագրում ստախոսներին:
Աստված կործանեց աշխատարակը և խառնեց աշխարհի բոլոր մարդկանց լեզուները, որպեսզի նրանք չկարողանան հասկանալ միմյանց, քանզի մինչ այդ աշխարհի բոլոր մարդիկ խոսում էին նույն լեզվով:
Ո՞րն է այն ձեռքը, որ պահել է քեզ, երբ ընկնում էիր։ Ո՞ւր ես քայլել մխիթարություն գտնելու համար։ Ի՞նչն է օգնել քեզ, որ ոտքի կանգնես ու շարունակես ճանապարհդ, ի՞նչն է քեզ լուսավորել համատարած խավարի մեջ։ Ի՞նչ ես դու տեսնում, երբ նայում ես վեր․․․
Եվ ով որ Մարդու Որդու դեմ խոսք ասի, նրան պիտի ներվի, բայց ով ասի Սուրբ Հոգու դեմ, նրան չպիտի ներվի ո՛չ այս աշխարհում և ո՛չ էլ հանդերձյալում» (Մատթեոս ԺԲ 31-32):
Նարինեն ապրող ու արարող Արցախի իսկական մարմնացում է: Այնքան հաճախ ընդհատվող խաղաղության կամ գուցե ընդհատվող պատերազմի ժամանակ երբեք չհուսահատվողն ու չհանձնվողը: Արցախի դպրոցներում սեր դասավանդողն է Նարինեն, կրթությունն ու հույսը ամենահեռավոր գյուղեր տանողը, որ հերոսին հատուկ սիրով է սիրում իր աշխատանքը:
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Քրիստոսի Համբարձման տոնը։ Տոնի խորհրդի մասին զրուցել ենք Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի հետ։
Սուրբ Եկեղեցու նվիրյալ զավակ, ազնիվ բարերար Տիար Վահե Գաբրաշը (Շվեյցարիա) Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Հայրապետին ընծայաբերել է պատմամշակութային մի ստեղծագործություն, որը տարիներ առաջ գնել էր աճուրդներից մեկի ժամանակ՝ կորստից փրկելով ազգային ժառանգության մասունքը:
Խորը ցավով տեղեկացնում ենք, որ մայիսի 10-ին ի Տեր ննջեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդ միաբաններից Հոգեշնորհ Տ. Մամբրե աբեղա Տաշչյանը
Մեր հուսահատության պահերին թվում է՝ այլևս անզոր ենք որոշումներ կայացնելու: Թվում է, թե ինչ որոշոմ էլ որ կայացնենք, միևնույն է, սխալվելու ենք ու ձախողելու:
Մենք երբեմն մեզ տեսնում ենք այնպիսի իրավիճակներում, այնպիսի արարքներ գործելիս, որոնց պատճառն ու շարժառիթը ինքներս էլ չենք հասկանում: Ինչո՞ւ վիրավորեցի որևէ մեկին, ինչո՞ւ ասացի մի բան, որը վիրավորական եղավ իմ ընկերոջ, բարեկամի համար, ինչո՞ւ նեղացրի: Նման դեպքերում մենք պարզապես ընկել ենք մոլորության մեջ, կորցրել Աստծուն ու մեր ճշմարիտ ուղին: Ինչպե՞ս վարվել:
Աստված լքե՞լ է մեզ, թողել մենա՞կ մեր փորձությունների դեմ՝ տալով միայն խնդիրներ՝ առանց լուծումների՞։ Նման հիասթափեցնող, փակուղու հասցնող խոհերը ժամանակ առ ժամանակ այցելում են ամենքիս՝ որպես մի փորձություն մեր հավատքի մեջ։
Մենք առանց Աստծո գոյություն չունենք, մեր ամեն առավոտը բացվում է Տիրոջ կամքով ու ողորմածությամբ։ Հավատն առ Աստված եղել է ու կլինի միակ փրկությունը։
Երբ անկեղծորեն ձգտենք Իրեն, ապա Աստված կլինի մեր ապավենն ու զորությունը՝ նեղությունների մեջ միայնակ չթողնելով մեզ:
Երբեմն մենք նեղության մեջ դիմում ենք Աստծուն և ասում. «Տե՛ր Աստված, այլևս չեմ կարող, սրանք իմ ուժերից վեր նեղություններ են»:
Աստվածային հայտնության և Աստծո փառքի մեծագույն վկան աշխարհն է, արարչությունը:
Հույսն, ինչպես հավատը, առաքինություն է և մեր կյանքը երջանկությամբ լցնելու անբացատրելի զորություն ունի:
Աստված, պատասխանելով մեր աղոթքներին, աղաչանքներին ու խնդրանքներին, հաճախ շնորհում է մեզ այն, ինչ խնդրել էինք: Նա բուժում է մեր ցավերը, ամոքում վերքերը և շնորհում մեզ բարիքներ: Երբ մարդ գտնվում է վատ վիճակում ու այլևս չի կարողանում փոխել դրությունը, ապավինում է Աստծուն՝ ասելով, թե «հույսս միայն Աստծո վրա եմ դրել»:
Պետպատվերի շրջանակներում ճարտարապետ Սուրեն Մելիք-Քարամյանի նախագծով ու հեղինակային վերահսկողությամբ և վերականգնող շինարար Ալիկ Անանյանի ու իր արհեստավարժ թիմի կողմից ամրակայվել և վերականգնվել էր Քոբայրի վանքի զանգակատունը։ Վերականգնողական աշխատանքներում ներառված չէր գմբեթի խաչը, զանգը, սուրբ սեղանն ու մուտքի դուռը։
Աստվածաշունչը գրվել էր ընտրյալ ժողովրդի համար, որի ժառանգորդը Տիրոջ և Փրկչի աշխարհ գալուց հետո դարձավ Աստծո ժողովուրդը, այսինքն՝ Քրիստոսի Եկեղեցին: Այսպիսով՝ Աստվածաշունչը Եկեղեցու գիրքն է, հետևաբար՝ այն հարկավոր է հասկանալ այնպես, ինչպես հասկանում է այն ընտանիքը, որին պատկանում է գիրքը, այսինքն՝ Եկեղեցին:
Իր մեկդարյա գոյության ընթացքում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը տվել է 2000-ից ավելի շրջանավարտ, որոնց թվում՝ 60 հոգևորական: Այս շրջանավարտների մեծամասնությունը բացառիկ դեր կատարեց հայ ժողովրդի հոգևոր կյանքի, գիտության ու արվեստի զարգացման ու տարածման բոլոր ասպարեզներում:
Սուրբ Գրքի միջոցով մեզ հետ խոսում է հենց Կյանքի Արարիչն ու Աղբյուրը: Ժամանակակից մարդու համար Աստվածաշունչը հասկանալը բավականին դժվար է ոչ թե բովանդակության ու գրվածքի բարդ լինելու, այլ մարդկանց̀ հոգեպես անպատրաստ լինելու պատճառով:
Մարդու ամուր հավատքն անբաժան է աղոթքից: Անձանձրույթ աղոթքը միանշանակ աստվածային սեր, ուրախություն և խաղաղություն է ծնում անձի հոգում: Երբ մաքրագործում ես սիրտդ, այն լցվում է աստվածային լույսով և խնդությամբ:
«Ես եմ, ես այն նույնն եմ, որ մխիթարեցի ձեզ։ Իմացի՛ր, թե դու ո՛վ էիր, որ վախեցար մահկանացու մարդուց և ադամորդուց, որոնք չորացան ինչպես խոտ»: Եսայի 51:12:
Աստծո գոյության թեման աշխարհայացքային և մարդկային կյանքի գլխավոր հարցն է: Մարդիկ կամ հավատում են, կամ ոչ: Իսկ թերահավատության պատճառները կարող են լինել շատ տարբեր, սկսած կրոնական գիտելիքների բացակայությունից, մինչ բարոյականության զգացումի մթագնում: