Արարիչ Աստված ողջ աշխարհն արարել է իմաստուն, ներդաշնակ և գեղեցիկ: Դարեր շարունակ ամեն առավոտ ծագող արևն իր պայծառ ճառագայթներով լուսավորում է ողջ Երկիրը՝ լիացնելով այն կյանքով: Իսկ երեկոյան Աստծու կամքով երկնակամարում վառվում են երկնային այլ լուսատուներ՝ լուսինն ու աստղերը: Ամեն վայրկյան հրաշք է տեղի ունենում աշխարհում. ծնվում են միլիոնավոր կյանքեր:
Որոշ ծնողների մոտ այսօր տարածված մտայնություն կա, որ երեխան կմեծանա, լիովին կգիտակցի, թե ինչ է մկրտությունը և ապա կմկրտվի, կամ որոշներն էլ ասում են՝ երկրորդն ու երրորդն էլ կծնվեն, հետո միայն բոլորին միասին կմկրտենք: Այս նույն ծնողները, ովքեր այս կերպ են մտածում, մի՞թե սպասում են, որ երեխան գիտակցի, թե երբ է իրեն անհրաժեշտ դպրոց գնալ, ապա նոր միայն դպրոց են տանում: Կամ երբ հիվանդ է երեխան, մի՞թե սպասում են, որ նա գիտակցի իրեն անհրաժեշտ դեղորայքի կամ բժշկական օգնության մասին, ապա միայն դիմում են անհրաժեշտ քայլերի:
Եվ ի՞նչ կարող է քրիստոնյան փնտրել յոգայի մեջ՝ խաղաղությո՞ւն, ներդաշնակությո՞ւն, առողջությո՞ւն, կատարելությո՞ւն, հոգևո՞ր կյանք, երջանկությո՞ւն: Սակայն այս բոլորն, ինչ առաջարկում է յոգան, ամենևին կապ չունեն Քրիստոսի պարգևած երջանկության, խաղաղության, ներդաշնակության, կատարելության, հոգևոր կյանքի հետ: Քրիստոսի ներկայությունը հույսով, խնդությամբ, կյանքով և լույսով է լցնում մարդու հոգին: Այն լիովին տարբերվում է յոգայի և այս աշխարհի առաջարկած խաղաղությունից, որովհետև Քրիստոս ասում է. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն, և չվախենաք» (Հովհ. 14:27):
Սովորաբար շատ մարդիկ հեշտությամբ նկատում են ուրիշների մեղքերը և սրտում իրենց բարձր դասում մյուսներից: Այնուամենայնիվ, մինչդեռ հայելու մեջ չես նայել և տեսել քո իրական պատկերը, որը տարբերվում է պատկերացումներիցդ, այդպես էլ` մինչդեռ չես նայում հոգևոր հայելուն` հոգևոր ինքնաճանաչողությանը, չես տեսնում հոգևոր իրական պատկերդ, թե ինչպիսին ես, որը տարբերվում է քո պատկերացումներից: Հակառակ դեպքում նմանվում ես ինքնագոհ փարիսեցուն, որ ասում էր` Աստված իմ, շնորհակալ եմ, որ նման չեմ ուրիշներին (Ղուկ. 18.9-14):
Որքան հին է մարդկությունը, այնքան հին է Աստուծո գոյության հայտնությունը նորա մեջ. մարդկության հետ աճել է և նորա գիտությունը, ըստ որում, և այդ գիտության առաջին զբաղմունքը նույնիսկ այդ հայտնությունն է եղել: Աստված է Աստված-ահա այն հայտնությունը, որ հնչում է մարդկության մեջ, և ամենայն կրոնում կա այդ ճշմարտության որևիցե հիմքը, որով մարդիկ կարող էին ընդունակ դառնալ Աստուծուն գտնելու: Այդ հայտնությունը ավանդվում էր որդվոց որդի, և ավանդվածն էլ ներքին հիմքերով ամրանում էր, մնում ու հարատևում յուր զարգացման մեջ:
Եհովայի վկաների դավանանքի սխալներն այնքան շատ են, որ հնարավոր չէ դրանց մասին խոսել մեկ հոդվածի մեջ, թեկուզ ամփոփ ձևով: «Եհովայի վկաների սխալները․ Մաս Ա» հոդվածի մեջ տեսանք նրանց սխալներից վեցը միայն: Այստեղ պիտի շարունակեմ ցույց տալ նրանց դավանանքի այլ սխալները աստվածաշնչական փաստերով: Եհովայի վկաները Աստծու անմիջական կարիքն ունեն սրբագրելու համար իրենց մտքում արմատացած աստվածաբանական սխալ ուսուցումները և աստվածաշնչական համարների սխալ մեկնությունները:
««Ի՜նչ գեղեցիկ է տեսնել ավետիս բերողներին, որոնք գալիս են խաղաղության լուրը տալու և գալիք բարությունն ավետելու» (Եսայի 52:7), բայց բոլորը չընդունեցին այդ ավետիսը: Արդարև, Եսայի մարգարեն գոչում է. «Տե՛ր, ո՞վ հավատաց մեր տված լուրին»: Նշանակում է, ուրեմն, որ հավատը ծնունդ է առնում քարոզչությունը լսելիս, իսկ քարոզչությունը հավատ է արթնացնում, երբ Քրիստոսի խոսքերն են քարոզվում» (Հռոմ. 10:15-18):
Իրականում ովքե՞ր էին սոդոմիտները, որոնց հիշատակում է Աստվածաշունչը և որոնց այսօր անվանում են այսպես կոչված ԼԳԲՏ ներկայացուցիչներ: Եվ ճի՞շտ է արդյոք, որ Աստված պատժեց Սոդոմի բնակիչներին հենց նույնասեռ կապերի հակվածության համար:
Հա՛յր, արդյոք ճի՞շտ է վարվում այն մարդը, որը ծանր հիվանդացել է ու որոշել իրեն ամբողջությամբ վստահել Աստծուն:
Հաւատալ արժան է այնմ, որ մերձենայ առ Աստուած, թէ է՛ Աստուած», – ասում է Պողոս առաքյալը (Եբր., ԺԱ 9): Քրիստոնեական հավատքի հիմքը Աստված ինքն է. Քրիստոնեական կյանքի կատարելությունը աստվածաճանաչությունն է: Չնայելով, որ Աստուծո գաղափարը և անունը կա ամբողջ մարդկության, այսինքն` նաև ոչ քրիստոնյայի մեջ, սակայն և այնպես քրիստոնեական հավատքի, քրիստոնեական դավանանքի և քրիստոնեական կյանքի հիմքն ու կատարածը Աստված է և Աստվածաճանաչությունը, վասնզի ճշմարիտ աստվածգիտությունը միմիայն քրիստոնեության մեջ է և ճշմարիտ աստվածգիտությունից է բղխել քրիստոնեական լույսն ու լուսամիտ կյանքը:
Հասկացի՛ր, անօգուտ է հարյուր երկրպագություն անելն ու ոչինչ չզգալը․․․ Ավելի լավ է ընդամենը քսան երկրպագություն անես կամ տասնհինգ, բայց անես Տիրոջ հանդեպ սիրով՝ Նրա աստվածային պատվիրաններին համապատասխան։ Այդկերպ աստիճանաբար հեռանում են կրքերը, նահանջում՝ մեղքերը, և մենք փափուկ-փափուկ, առանց չափազանց ճիգերի մտնում ենք աղոթական վիճակի մեջ։
Անդրադառնանք Ավետարանի իմաստալի պատմություններից մեկին: Փարիսեցիները Հիսուս Քրիստոսի մոտ ուղարկեցին իրենց աշակերտներին` տալու ընդամենը մեկ հարց: Այս հարցը բավականին խորամանկ էր: Փարիսեցիները երկար ժամանակ խորհելուց հետո այնպիսի մի հարց էին գտել, որի բոլոր հնարավոր պատասխանները շատ վտանգավոր էին պատասխանողի համար:
Ամեն անգամ մարդն իր հայացքն ուղղում է դեպի Երկինք, երբ փնտրում է իր Արարչին և ամեն անգամ իջեցնում է հայացքը դեպի երկիր, երբ հիշում է իր մեղքերը: Իր մեղքերի և տկարությունների պատճառով մարդ արարածը միշտ ներքևում է, իսկ Ամենակալը՝ բարձրության մեջ՝ Իր սրբությանը և վեհությանը համապատասխան: Ամենողորմածը մեծ ուրախությամբ գալիս է դեպի մարդը՝ դեպի երկիր, երբ տեսնում է նրան ողջ սրտով դեպի Իրեն դառնալիս: Երկինքը շատ հեռու է նրանից, ով հոգով և սրտով հեռու է Արարչից, այնինչ շատ մոտ է նրան, ով իր հոգու դուռը լայնորեն բացել է Երկնքի առջև՝ անսպառ Լույսից լուսավորվելու համար: Երկինքը խոնարհվեց, երբ աշխարհ եկավ Աստծու Որդին:
Աչքերը կարող են իրենց տեսնել` նայելով այն արժանիքի մեջ, որ իրենք ունեն, որն է տեսողությունը: Այսինքն` աչքերը կարող են իրենց տեսնել` նայելով ուրիշ աչքերի մեջ, մարմնի այլ մասերին նայելով` աչքերն իրենց չեն տեսնի: Նույն կերպ հոգին կարող է իրեն տեսնել` նայելով այն արժանիքի մեջ, որ ինքն ունի, որն է իմաստությունը:
Շատերը նկատած կլինեն, որ այժմ ժամանակը շատ ավելի արագ է անցնում, քան նախկինում: Թվում էր, թե գիտական և տեխնոլոգիական առաջընթացն ինչ-որ չափով կփոխարիներ մարդու աշխատանքին և, մարդն ավելի շատ ժամանակ կունենար, բայց այժմ հակառակ պրոցեսն է: Նախկինում մարդիկ օրը սկսում և ավարտում էին աղոթքով և ոչինչ չէին անում առանց աղոթքի:
Փառաբանությունը հասկանալու համար պետք է իմանալ, որ այդ ոլորտում երկու վիճակ կա: Եթե մարդ չանցնի առաջինի միջով, չի կարող հասնել երկրորդին: Առաջինում մարդը վշտերի մեջ է, բայց ամեն ինչ ճիշտ է ընկալում:
Կրթվածությունը լավ բան է, բայց անհրաժեշտ է հոգին էլ «կրթել», որպեսզի այն օգուտ բերի: Այլապես կրթվածությունն աղետով կավարտվի: «Չարիքը,- ասել է սուրբ Կոսմա Էթոլոսացին,- կրթված մարդկանցից է գալու»*: Թեև գիտությունը բավականին առաջընթաց է ապրել ու այդքան հաջողությունների հասել, մարդիկ, փորձելով աշխարհին օգնել, իրենք էլ չհասկանալով՝ կործանում են այն: Աստված մարդուն թույլ է տվել ամեն ինչ ըստ իր գիտակցության անել, բայց Աստծուն չլսելով՝ մարդ կործանում է իրեն, կործանում է իր իսկ ստեղծածով:
Զարմանալի է, որ Եհովայի վկաները փորձում են իրենց ուսուցումները մարդկանց ներկայացնել որպես աշխարհի միակ ճշմարիտ կրոն: Մինչդեռ եթե այդ ուսուցումները քննենք Աստվածաշնչի լույսի ներքո, պիտի հիասթափվենք՝ տեսնելով դրանց մոլորությունը ճշմարտությունից և հակասումը աստվածաշնչական պատվիրաններին:
Աղոթել կարելի է միայն Աստծու շնորհի օգնությամբ։ Ոչ մի աղոթք չի կարող արվել առանց աստվածային շնորհի։ Վերհիշեք Սիրաքի իմաստությունը․ «Թող իմաստությամբ ասվի օրհնությունը, և Տերը հաջողություն կտա նրան» (15։10): Այսինքն՝ միայն նա, ով ունի աստվածային իմաստությունը, կարող է փառաբանել Աստծունայնպես, ինչպես հարկն է։ Եվ միայն Տերն է տալիս դրա համար անհրաժեշտ շնորհը։ Երբ գալիս է շնորհը, երբ գալիս է սերը, այդժամ արտաբերում ես Քրիստոսի անունը, ու նրանով են լցվում միտքդ ու սիրտդ։
Տարբեր հարթակներում հաճախ է քննարկվում կրոնի դերի և նշանակության մասին հարցը: Կարծիքները տարբեր են, երբեմն՝ իրարարամերժ, երբեմն՝ համահունչ միմյանց: Մարդկության սկզբնավորումից ի վեր հասարակությունները, պատմության էջերը շրջելով, մշտապես դավանել են այս կամ այն կրոնը, որովհետև զգացել են, որ կարիք ունեն փոխհաղորդակցության հոգեղեն իրականության հետ:
Աստվածային նախախնամությանը հուսացող անձը քաջ է, և վախը խորթ է նրա համար, քանի որ նա այն խոր հավատն ունի, որ ինքը մենակ չէ, այլ գտնվում է Աստծու հովանու և ողորմության ներքո: Քաջ է նա, ով ամեն օր ջանում է ընթանալ քրիստոնեական սխրանքների նեղ ճանապարհով: «Քաջ է նա, ով կարողանում է իշխել հինգ զգայարանների վրա՝ թույլ չտալով, որ վնասեն իր ներքին մարդուն»,- ասել է աբբա Եվագրիոսը:
Աստվա՛ծ իմ Հիսուս… ի՞նչ փառահեղ է ծագում լույսդ աշխարհի չորս ծագերի վրա: Այն իր արտահայտչաձևերի բազմազանության մեջ այնպե՛ս գեղեցիկ է դրսևորվում հոսող գետի ջրապտույտներում, ծաղկազարդ հովիտների հրաշք գույների մեջ, ամպերի անդադար ձևափոխումների կախարդիչ ցուցահանդեսում:
Միակ բանը, որ անհրաժեշտ է որոշ հիվանդությունների դեպքում, մի փոքր համբերությունն է: Աստված հիվանդությունը թույլ է տալիս, որպեսզի մարդ մի փոքր վարձքի արժանանա և այդ հիվանդության միջոցով Աստված մաքրում է մարդուն իր թերություններից:
– Պատկերացրու,- մի օր ասաց հայր Պորֆիրիոսը,- որ հանգիստ քայլում ես փողոցում, և մի ուրիշ մարդ էլ է հանգիստ գնում իր գործերով։ Մեկ էլ հանկարծ դանակը ձեռքին մի խուլիգան է դուրս թռչում նրբանցքից, հարձակվում այդ մարդու վրա, սկսում ծեծել նրան, մազերից քաշել ու, վերջապես, թողնում է նրան մայթին ընկած՝ արնաքամ լինելու։ Այդ տեսարանից կզայրանա՞ս այդ վիրավոր մարդու վրա, թե՞ կխղճաս նրան։
Մարդ արարածն իր ողջ կյանքում միշտ հետաքրքրված է երկնքով: Նա, նայելով երկնքին, ո՛չ միայն զմայլվել է դրա մեծությամբ ու գեղեցկությամբ, այլ նաև փափագել է իմանալ՝ ի՞նչ կա երկնքի հեռավոր խորքերում, գրել է ոտանավորներ և երգեր երկնային զարդերի՝ Արևի, Լուսնի, աստղերի մասին, մինչև իսկ դրանց անուններով կոչել է իր զավակներին: Մարդը ցանկացել է իր երկրավոր կյանքի ավարտին, երբ ֆիզիկապես մահանա, իր հոգին գնա երկինք և հավիտյան բնակվի այնտեղ:
Այսպիսով, քրիստոնյաներն ի՞նչ տրամադրությամբ պիտի կարդան Աստծու խոսքը:
Տեսնել դիպվածն ու պատահարը, տեսնել գործված ոճիրը, տեսնել մահամերձ մարդուն, տեսնել հոգով անկում ապրածին ու թողնել-գնալ՝ դա հարիր չէ սիրտ և զգացմունք ունեցող մարդուն:
Աստվածային լույսի ներքո ապրող քրիստոնյայի համար կյանքն այլ իմաստ ու նպատակ ունի: Նա գիտի, որ շրջապատող հանգամանքները կարող են իրեն որպես «խրատատու» հանդիսանալ և օգնել կյանքի ճանապարհով համբերությամբ ու սիրով քայլել: Նա գիտի՝ որտեղ էլ գտնվի, իրեն շրջապատում են փրկության հնարավորությունները: Անկախ նրանից, թե կյանքն ինչ պայմաններ է դնում իր առջև, նա միշտ կարող է հոգեպես աճել ու կատարելագործվել:
Հուլիսի 16-ին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին, Սյունյաց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում (ք. Գորիս), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Պատարագի ընթացքում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը հայտնի է նաև Վարդավառ անունով։ Այն հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: