Քրիստոսի ներկայությունը մեր կյանքում ոչ թե նախկինը վերացնելն էր, այլ լրացնելը, ինչպես ասվել է բազմիցս։ Այսպես Աստվածաշչի մեկ հատվածում Փրկիչը պատգամում է․ «Լսել եք` ինչ ասվեց նախնիներին. «Աչքի փոխարեն` աչք և ատամի փոխարեն` ատամ»: Իսկ ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ, այլ եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյո՛ւսն էլ դարձրու» (Մատթ. 5: 38-39)։
Երբ շատ անգամներ չենք կարողանում գտնել որևէ պահի մեզ հետ կատարված տհաճ միջադեպի բացատրությունը, սկսում ենք նեղսրտել և ասել՝ այդպես արդար չէր, քանի որ ես արժանի չէի դրան։
Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը հանրահավաքի մեկնարկը տվեց աղոթքով
Յուրաքանչյուրիս հոգևոր կյանքի նպատակը երկնքի արքայությանն արժանանանալն է: Թեև այդ ճանապարհին խոչընդոտներն ու գայթակղությունները շատ են, սակայն Աստված Իր սիրով մեզ ոչ միայն փրկության ճանապարհը ցույց տվեց, այլ տվեց այդ խոչընդոտները հաթահարելու զորություն՝ Իր սերը:
Աստված արարեց երկինքն ու երկիրը, իսկ մարդուն ստեղծեց իր պատկերով ու նմանությամբ:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է նոյեմբերի 28-ին:
Սուրբ Խաչի 9-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Անդրեաս և Սուրբ Փիլիպպոս առաքյալների հիշատակի օրը։
Հիսուս, խոսելով երկնքի արքայության մասին, իր խոսքը բանաձևում է առակների միջոցով:
Կարծես նրա կայնքն արդեն կանխորոշված էր։
Խորը ցավով հայտնում ենք, որ նոյեմբերի 19-ի առավոտյան կորոնավիրուսի պատճառով վախճանվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններից Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:
Նոյեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով։
Հայ Եկեղեցու սրբեր են համարվում հավատքի համար նահատակվածները, անձինք, որոնց կենդանության օրոք կամ մահվանից հետո տեղի են ունեցել հրաշագործություններ:
Գիտե՞ք, կյանքն ակնթարթ է: Կյանքն այն չէ, որն ընկած է ծնունդից մինչև մահ ժամանակահատվածում: Կյանքն այն ակնթարթն է, երբ արդեն շունչդ կտրվել է, սիրտդ այլևս չի բաբախում, արյունդ սառել է երակներիդ մեջ, բայց դու հենց այդ պահին ես գիտակցում, որ դու ապրում ես, այդ պահին ես զգում անգամ մեկ վայրկյանի զորությունն ու շոշափում հոգիդ:
Աստվածաշնչից մեզ հայտնի ճշմարտություն է՝ պատերազմը չարիք է, պատերազմ հրահրողները՝ չարի գործակիցներ: Այս տեսակետը կարող է թյուրըմբռնումների պատճառ դառնալ և մեկնաբանվել, իբրև թե բոլոր պատերազմ մղողներն են ծառայում չարին:
Այս պատերազմական օրերին հաճախ են լինում առիթներ, երբ մտաբերում ենք մեր նախկին կենցաղը, որ ապրում էինք հարաբերականորեն խաղաղ օրերին:
Հայերիս միությունը մեր գոյության զրահն է, հայոց բանակը՝ մեր մարմինը: Երբ այն ներքնապես առողջ է, արտաքին մարտահրավերները դառնում են հաղթահարելի:
Աղոթք Շուշիում՝ հրետակոծությունների տակ
Աղոթում ենք, որ Տերը օրհնի Հայաստան և Արցախ մեր հայրենի երկիրը, ամենազոր Իր Սուրբ Աջի հովանու ներքո հույսով ու հավատքով զորավոր ու միասնական պահի մեր ժողովրդին և զորացնի բազուկը հայրենյաց մեր քաջարի պաշտպանների։
Ցավով տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 20-ին, կյանքի 91-րդ տարում, վախճանվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երիցագույն սպասավորներից Արժանապատիվ Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանը։
Աստված վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, կենդանիներին ու մարդուն և յոթերորդ օրը հանգստացավ: Այս պատվիրանը մեզ ուսուցանում է շաբաթվա մեկ օրը սուրբ պահել, այսինքն` հեռու մնալ աշխարհիկ գործերից և այդ օրն ամբողջությամբ նվիրել Աստծո փառավորմանը և հոգևոր գործերին: Շաբաթվա մեջ մեկ օրը հանգստանալու և սուրբ պահելու օրինակը մեզ տվեց Աստված: Հրեաների համար այդ օրը […]
Մեր հայրենիքի համար վճռական օրեր են։ Կենաց ու մահու կռիվ ենք մղում հանուն Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի։ Ադրբեջանը, անտեսելով հրադադարի պայմանավորվածությունը, շարունակում է ռազմական գործողությունները Արցախի Հանրապետության դեմ՝ հրետակոծելով նաև խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը, մեր հուշարձաններն ու սրբավայրերը, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Թիրախավորվել են նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերը։ Ադրբեջանի այս ընթացքը ի ցույց է դնում բանակցությունները ձախողելու, Արցախի ժողովրդին հայրենի հողից վտարելու և բնաջնջելու նրա հայատյաց քաղաքականությունը։ Արցախի համար չկա և չի կարող լինել անվտանգության երաշխիք Ադրբեջանի կազմում։ Պատերազմը մեր ժողովրդի ընտրությունը չէ: Մեզ պարտադրված է ինքնապաշտպանությունը, որպես բռնության ու բիրտ ուժի դեմ մեր կյանքի, ազատության և արժանապատվության պահպանման միակ միջոց:
Նախանձը մեկնաբանվում է որպես պայքար և բողոք Աստծո կամքի դեմ, երբ մարդ սկսում է քննել Աստծո գործերը և ինքը որոշել, թե Տերն ում է շատ տվել, ում՝ քիչ, ով է արժանի, ով՝ ոչ:
Ողջախոհությունը քրիստոնեական յոթ առաքինություններից մեկն է, որ բնորոշում է մարդկային առողջ միտքը և առողջ հայացքը կյանքին: Կյանքում անչափ կարևոր է չափի և իրականության զգացումը, ինչը կապ ունի իմաստության և հոգևոր հասունության հետ:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը տեսաուղերձ է հղել հայոց բանակի զինվորներին ու ողջ աշխարհին՝ նշելով, որ Ադրբեջանը և Թուրքիան իրենց նյութեղեն զենքով չեն կարող ընկճել մեր ժողովրդի մնայուն հավատքը: Արամ Ա-ն ընգծել է, որ հայ ժողովրդի հավատքն ու հայրենասիրությունն ավելի զորեղ են, քան ցանկացած նյութական զենք:
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձնազերծած ռազմական գործողությունների այս տագնապալի օրերին ադրբեջանական զինված ուժերը հրետակոծության և հռթիռակոծման են ենթարկում ռազմական նշանակություն չունեցող խաղաղ բնակավայրեր, մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին և այլ քաղաքներ՝ խլելով անմեղ կյանքեր և մեծ վնաս պատճառելով խաղաղ բնակչությանը։
Երբ Տերը մեզ ցույց է տալիս մեր հարցերից մեկի պատասխանը, և մենք, այդ պատասխանը մեզ համար ուղենիշ ունենալով, խուսափում ենք տհաճ իրավիճակներից, ձախորդություններից կամ էլ պատախանատվությամբ հաղթահարում ենք տվյալ փորձությունը, շնորհակալ ենք լինում Տիրոջը և փառաբանում։
Զորակցության համազգային աղոթք հանուն Արցախի
Սեպտեմբերի 29-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի՝ Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղության և անսասանության համար։
Երբ մարդուն հարցնում են իր ունեցած նվիրական արժեքների մասին, դրանք թվարկելիս՝ սիրո ու հարգանքի, խաղաղության, հավատարմության և նման շատ այլ արժեքների կողքին նա հաճախ նշում է նաև ազատությունը։
Հպարտությունը յոթ մահացու մեղքերից առաջինն է: Այն չարիքի արմատն է, քանզի սատանան նույնպես վար ընկավ հենց հպարտության պատճառով: