Բաժիններ՝

Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ամենամյա պատարագը կմատուցվի սեպտեմբերի 5-ին

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ամենամյա պատարագին ընդառաջ նախապատրաստական աշխատանքներն ավարտված են: Այս մասին տեղեկացնում է Վանի նահանգապետարանի կայքը։

Պատարագը մատուցվելու է սեպտեմբերի 5-ին, առավոտյան ժամը 09:00-ին: Պատարագի ընթացքում՝ ժամը 09:00-ից մինչև 12:00-ը կղզին փակ է լինելու այցելուների համար:

Պատարագին մասնակցելու համար կղզի թույլ կտան այցելել միայն նախապես գրանցված սահամանափակ թվով անձանց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930