Բաժիններ՝

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է Համազգայինի նորընտիր շրջանային վարչության անդամներին

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Համազգային հայ կրթական և մշակութային միության նորընտիր Շրջանային վարչության անդամներին Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքի Վեհարանում։ Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Շուրջ ժամ մը տեւած հանդիպման ընթացքին, նորընտիր վարչութեան ատենապետը Համազգայինի յառաջիկայ ծրագիրներուն մասին զեկոյց մը տուաւ Նորին Սրբութեան, ինչպէս նաեւ անդրադարձ կատարեց մշակութային կեանքը յուզող հարցերուն ու ներկայ դժուար պայմաններուն տակ Համազգայինի դիմագրաւած մարտահրաւէրներուն մասին։

Նորին Սրբութիւնը անհրաժեշտ թելադրանքներն ու ցուցմունքները փոխանցելէ ետք, բարձր գնահատեց Համազգայինի կողմէ հայ մշակութային արժէքներու պահպանման գծով կատարուող աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930