
Վանաձոր-Ստեփանավան թունելը երկկողմանի փակ է. խցանումը որևէ կերպ չի բացվում
Վանաձորը Ստեփանավանին կապող թունելի մուտքը տասնյակ մետրեր ձգվող խցանման պատճառով փակ է:
168.am-ի խմբագրություն ահազանգած վարորդները նշում էին՝ «Անհույս կանգնած ենք: Ժամից ավելի է, սպասում ենք, որ կարողանանք Վանաձորից վերադառնալ Ստեփանավան: Որևէ աշխատանք չի տարվում»:
Մեզ ասացին՝ թունելը փակ է երկու կողմից: Ըստ երևույթին տեղացած ձյան պատճառով վթար է տեղի ունեցել, մեքենաները կուտակվել են, իսկ ճանապարհը բացող չկա:
ՆԳՆ-ից 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասացին՝ պարեկները մաս-մաս են մեքենաներին ուղեկցում, որ անցնեն թունելը, արագ չվարեն, վթար չլինի: