Ռումբի մասին ահազանգի հետևանքով՝ Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակվել են, իսկ ուղևորները՝ տարհանվել:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանցագործության կանխման ընթացքում ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար ՀՀ քաղաքացի Արայիկ Անանյանին պարգևատրել է շնորհակալագրով:
Հուլիսի 19-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ոստիկանությունում անցկացրին աշխատանքային խորհրդակցություն։
Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակվել են, իսկ ուղևորները տարհանվել են: «Արմենպրես»-ին «Երևանի մետրոպոլիտեն» -ի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը տեղեկացրեց, որ ռումբի տեղակայման մասին ահազանգ է ստացվել, այդ իսկ պատճառով ուղևորներն ու աշխատակազմը տարհանվել են:
Հուլիսի 20-ին, ժամը 12։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
«Անպտղության հաղթահարում. պատերազմում զոհված զինծառայողների մայրերի արտամարմնային բեղմնավորման ծրագրի արդյունքը» թեմայով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը նախ ներկայացրեց անպտղության հաղթահարման ծրագրի՝ 2022 թվականի առաջին կիսամյակի արդյունքները․
«Ինչպե՞ս օգնել հայրենիքին. ռուսաստանաբնակ հայ բժիշկները` Հայաստանի համար». ՈՒՂԻՂ
Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ Ալվարդ Արզումանյանին վրաերթի էր ենթարկել Երևան քաղաքի Սարի թաղի 44-ամյա մի բնակիչ՝ իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԴՄ սարքերում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման գործընթացը դյուրացնելու նպատակով, «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում» արդեն հասանելի է ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հուլիսի 19-ին, ժամը 23:11-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղում այրվում է տուն։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Հուլիսի 19-ին, ժամը 02.35-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 47-ամյա Մերաբի Շ.-ն, որը հուլիսի 14-ից Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախորդող շաբաթապահքը Հայ Եկեղեցում կոչվում է Վարդավառի պահք: Պահքի վերջին շաբաթ օրը նավակատիք է:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 20-ին ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 94, 96/1, 98 բազմաբնակարան շենքերի, Ուսանողական, Շինարարների փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Առողջական խնդիրների պատճառով այսօր մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, Երևանի շամպայն-գինիների գործարանի սեփականատեր և տնօրեն Վերսանդ Հակոբյանը:
Հուլիսի 14-ին, գիշերվա ժամը չորսն անց տասնհինգին, ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություն էր ստացվել Շենգավիթի գործընկերներից, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Փոքր Վեդի գյուղի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ: Նա, ըստ նախնական տվյալների, վնասվածքը ստացել էր Արարատի մարզում։
Հուլիսի 18-ին, ժամը 00.53-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ որովայնի և գոտկային հատվածի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 52 տարեկան տղամարդ: Ժամը 02.45-ին նույն հիվանդանոցից երկրորդ հաղորդումն է ստացվել. կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխվել 52-ամյա տղամարդ: Հիվանդանոց էր մեկնել օպերատիվ-քննչական խումբ:
ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն` Հատիս լեռան գագաթին իրականացվող հողային աշխատանքները կասեցնելու նպատակով։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ սուրհանդակային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի […]
«Փոքր Մխիթարիս ունեցել ենք, որ ծուխս չմարի»․ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի նորածին եղբայրն արդեն տանն է
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը, որն իրացրին ոստիկանության Աշտարակի բաժնի գործընկերների և Արագածոտնի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ: Օպերատիվ խմբերը Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնաբերեցին երեք տղամարդու, որոնք ձերբակալվեցին ու, «Մերսեդեսով» հանդերձ, բերվեցին ոստիկանություն:
Այսօր, հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Haise մակնիշի շտապօգնության և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։
Հուլիսի 19-20-ը հանրապետության տարածքը կշարունակի գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։
«Ո՞վ եք Դուք, պարոն Աբազյան, և ամբողջ երկիրն օկուպացրած խունտան». Նաիրա Մելիքյան․ ՈԻՂԻՂ
«Խմելու ջրի ջրագիծը նույն ձևով աշխատում է, ինչ ունենք, փորձում ենք դրանով բավարարվել, որովհետև այլ տարբերակ չունենք։ Շոգ եղանակին էլ փորձում ենք այնպես անել, որ ջուրը բավականացնի։ Իհարկե, շոգը նվազեցրել է ջրի ծավալը, բայց ի՞նչ կարող ենք անել, ավելացնել չենք կարող, ստիպված պետք է համակերպվենք»,- նշեց Նորաբակի գյուղապետը։
Հուլիսի 18-ին պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները Վանաձոր քաղաքի Դեմիրճյան և Շիրակացու փողոցների խաչմերուկում ճանապարհային երթևեկության կանոն խախտելու համար կանգնեցրել են «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենա։
77 ուղեւորներով մարդատար նավը խորտակվել է Ինդոնեզիայի արեւելյան ափերի մոտ: Ինչպես հայտնել է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով ազգային որոնողա-փրկարարական վարչության ներկայացուցչին, 13 մարդ անհայտ կորել է։
Ջրում լուծված թթվածնի պարունակությունը Սևանա լճի հատակամերձ շերտում դիտվել է 4-8մգ/լ տիրույթում: Մակերևութային և միջին շերտերում լուծված թթվածնի կոնցենտրացիան բավարար է կենդանական աշխարհի պահպանության համար (ԼԹ կոնցենտրացիան մեծ է 6մգ/լ-ից):