
Երևանի բնակարաններից մեկում դիակ է հայտնաբերվել

Երևանի բնակարաններից մեկում այսօր դիակ է հայտնաբերել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Քանաքեռ-
Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Դեպքի վայր մեկնած փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով բացել են դուռը և հյուրասենյակում հայտնաբերել տղամարդու կախված դին:
Պարզվել է, որ ինքնասպանություն գործած տղամարդը նույն տան բնակիչ 40-ամյա Էդուարդ Ս.-ն է: