N զորամասում հուլիսի 18-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Զորավարժության ընթացքում ստուգվել են կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում հրամանատարների արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները:
Ռուբեն Մելիքյանը կոչով դիմել է իր փաստաբան գործընկերներին։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր դատական նիստի էի Կենտրոնի դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի մոտ։ Հայտնի պատճառով շատ էմոցիոնալ վիճակում էի (iWatch-ս ցույց էր տալիս րոպեում սրտի 125 հարված՝ ոչ ակտիվ վիճակում), ուստի դահլիճում գտնվող ընկերոջս խնդրեցի ջուր բերել։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Արմենի Մանուկյանի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ, ձերբակալվել է վերջինիս համածառայակիցը:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 11-17-ը (2022թ․) Սևանա լճի մակարդակը հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.69մ (17.07.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 26սմ-ով։
Հայ ռեփեր Սուպեր Սաքոն օրեր առաջ իր երկրպագուներին տեղեկացրել էր՝ ժամանել է Հայաստան, հայտնել, որ մենահամերգով ելույթ է ունենալու Երևանում:
Հանրապետությունում վերջին օրերին գրանցվում է օդի ռեկորդային բարձր ջերմաստիճան. արդյունքում խոշոր հրդեհների բռնկումները չեն բացառվում: Առավել խոցելի են արգելոցները, խոտածածկ ու բուսածածկ տարածքները:
ՀՀ կառավարությունը հուլիսի 14-ին կայացած նիստում հավանություն է տվել Համաշխարհային բանկի (ՀԲ) «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին, որը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ստորագրվել էր հունիսի 9-ին:
Հուլիսի 18-ին ժամը 14։15-ի դրությամբ Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է, այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 18-20-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։
Գնահատման եւ թեստավորման կենտրոնը ամփոփել է միասնական քննությունների առաջին ու երկրորդ փուլերի արդյունքները, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։ Այս պահին բուհերում փակցվում են ընդունելության ցուցակները՝ հրապարակվում են անվճար և վճարովի տեղեր զբաղեցրած դիմորդների անունները: Բուհերն այդ ցանկերը տեղադրում են նաև իրենց կայքերում։
«Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում, բայց դա երևացող մասն էր։ Իրականում Արմենինը քաղաքական սպանություն էր։ Նա Նիկոլ Փաշինյանի իշխանության հերթական զոհն է։ Արմեն Գրիգորյանը սպանվեց և միաժամանակ ինքն էլ իր հերթին սպանեց։
Հուլիսի 16-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի վերջնամասում՝ գերեզմանատան մոտակայքում, «Հոնդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է մեկ այլ «Մերսեդեսի»՝ վրաերթի ենթարկելով վարորդին ու երկու տղամարդու: «Մերսեդեսի» 36-ամյա վարորդ Արման Խանզադյանը մահացել է, իսկ մյուս երկու քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 18-ին ժամը 00:41-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Հուլիսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 698 ահազանգ, որից 76-ը՝ արտակարգ, 622-ը՝ ճանաչողական բնույթի :
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 2 քաղաքացի:
Այսօր՝ հուլիսի 18-ին, ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Տիգրան Շահբարյանի քույրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել զոհված զինծառայող Լևոն Լևոնյանի մայրը՝ Անժելա Մնացականյանը: «Հարազատներս՝ Արմինե և Տոնո ջան, աչքներդ լույս լինի, Աստված օրհնի մեր հրաշքի ծնունդը, թող ձեր տան լույսը լինի, Տիգրանն էլ իր պահապան հրեշտակը կլինի»,- Տիգրան Շահբարյանի ծնողներին՝ Արմինե Հարությունյանին ու Տոնական Շահբարյանին շնորհավորել է Անժելա Մնացականյանը:
Հանրապետությունում ամռան ամիսներին բարձր ջերմային ֆոնը, բավական շոգ եղանակը դարձել են սովորական: Հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ եթե տարիներ առաջ բավական շոգ եղանակ գրանցվում էր 5 տարին մեկ, ապա հիմա դա ամեն տարի է:
Այսօր Երևանում հրաժեշտ են տալիս օրեր առաջ իր վերաբերյալ քրեական գործի դատաքննության առաջին նիստի ժամանակ ողբերգականորեն կյանքից հեռացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին:
Հայաստանում հուլիսի 18-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 629 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 424400-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Հուլիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Նոյեմբերյան համայնքի Դեղձավան բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք, հայտնում է ԱԻՆ-ը:
Աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի ընթացքում լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ ունենալու իրավունքը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը Սեյսմիկ պաշտպանության համակարգի 31-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձ է հղել:
2022 թվականի առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 792 երեխա՝ 406 տղա, 386 աղջիկ:
Առողջապահության նախարարությունը թարմացված վիճակագրություն է ներկայացրել, համաձայն որի` հուլիսի 18-ի դրությամբ պատվաստումների ընդհանուր թիվը 2 միլիոն 222 հազար 607 է, առաջին դեղաչափ ստացածների թիվը 1 միլիոն 140 հազար 321 է, ամբողջապես պատվաստվածներինը` 1 միլիոն 16 հազար 801:
«Հարգելի վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում լինել ուշադիր, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
«2006-ին հրապարակած մի հոդված եմ կարդում, որտեղ Վենեսուելայի օղորմածիկ դիկտատոր Ուգո Չավեսի մասին պատմում է իր հին բանակային ընկերը. «Չավեսն առաջնակարգ ստրատեգ է։ Երբ մենք բանակում էինք, նա Սալվադորում հոգեբանական պատերազմի դասընթաց անցավ։ Նա մեծ ջատագով դարձավ «հակադարձ հոգեբանության»
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`