Քաղցկեղով հիվանդ հղի կինը բուժվել է և առողջ բալիկ ունեցել․news.am
Կյանքի ամենաերջանիկ փուլում՝ հղիության երրորդ ամսում Նաիրան իմացավ ամենսարսափելին։ Անհոգ կյանքը մեկ վայրկյանում փլուզվեց, երբ պարզվեց, որ կրծքագեղձում չարորակ գոյացություն ունի։ Մարզային հիվանդանոցում խորհուրդ տվեցին դիմել մայրաքաղաքի որևէ բժշկական կենտրոն։ Բիոպսիայից հետո պարզվեց, որ Նաիրային բարդ ու երկարատև բուժում է հարկավոր։ Մի քանի բժշկական կենտրոնում 21-ամյա կնոջն առաջարկել են ընդհատել հղիությունն ու մտածել միայն սեփական առողջության մասին` բուժվել։ Սակայն Նաիրան հստակ որոշել էր ամեն գնով լույս աշխարհ բերել առաջնեկին։ Հենց այդ համոզմունքով սկսեց փնտրել բժշկական կենտրոն, որտեղ չէին առաջարկի ազատվել հղիությունից։ Եվ գտան։ «Էրեբունի» ԲԿ-ի գինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար ԱՆդրանիկ Պողոսյանը հուսադրեց, խոստացավ` և բալիկը կծնվի, և Նաիրան կբուժվի։ Այս մասին գրում է news.am-ը։
«Էրեբունի» բժշկական կենտրոնում վերջին տարիներին 12 կին հղիության ընթացքում քմիաթերապիա է ստացել, հաջող ծննդալուծվել ու առողջ բալիկ ունեցել։
«Միջազգային ուղեցույցներ ունենք, որոնք հենց այդպես էլ կոչվում են՝ Հղիություն և քաղցկեղ։ Այդ ուղեցույցներում հստակ ցուցումներ են տրվում, թե հղիության ո՞ր փուլում կարելի է անցկացնել քիմիաթերապիա, ի՞նչ դեղամիջոցներով։ Ե՞րբ կարելի է պահպանել հղիությունը, ե՞րբ ընդհատել։ Նաիրայի դեպքում էլ ամեն ինչ արեցինք, որ կարողանանք պահպանել հղիությունը, որովհետև դա առաջին հղիությունն էր։ Երբեմն, երբ լինում է չորրորդ, հինգերորդ հղիությունը, առաջարկում ենք, որ հղիությունն ընդհատվի, որպեսզի բուժումը լիարժեք լինի։ Բայց ունենալով 21 տարեկանում առաջին հղիություն, ամեն ինչ պետք էր անել, որպեսզի հղիությունը պահպանվի։ Ծնվի առողջ բալիկ ու Նաիրան բուժվի», -նշում է «Էրեբունի» ԲԿ-ի ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը։
Բուժկենտրոնի մշակած կոմպլեքս համակարգի շնորհիվ այստեղ չարորակ գոյացություն ունեցող կնոջ հղիությունը չեն ընդհատում։ Գինեկոլոգը, սրտաբանը, ուռուցքաբանը համատեղ են աշխատում։ Պացիենտը միաժամանակ գտնվում է բոլոր օղակների հսկողության տակ։ Բարդ պրոցես է՝ ոչ միայն պացիենտի, այլև ուռուցքաբանի համար, քանի որ պայքարը երկու կյանքի համար է։
«Էրեբունի բժշկական կենտրոնի պրոֆեսիոնալ մասնագետների, Նաիրայի լավատեսության ու հավատի, նաև բժիշկների հանդեպ անվերապահ վստահության շնորհիվ բուժումն արդյունք տվեց։ Մինչև ծննդաբերությունը Նաիրան 4 քիմիաթերքպիա ստացավ։ Որդին ծնվեց կատարյալ առողջ։ Հիմա նա արդեն 2 տարեկան է։ Երեխայի ծնունդից հետո մայրը վիրահատվեց, ստացավ ճառագայթային բուժում ու թանկարժեք դեղամիջոցը, որը առողջապահության նախարարության աջակցությամբ անվճար էր։ Երիտասրադ կնոջ բուժումը հիմա էլ է շարունակվում, դեռ տասը տարի բժիշկների հսկողության տակ պետք է լինի։ Ասում է՝ հուսալքության պահեր եղել են, բայց հավատը երբեք չի մարել։ Վստահ է՝ ապրելու է ու նոր կյանք տալու։
Ի դեպ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուռուցքաբանության բաժանմունքի մյուս դրական կողմն այն է, որ այստեղ չեն մերժում նաև տարեցների բուժումը։
Քաղցկեղով հիվանդ հղի կինը բուժվել է և առողջ բալիկ ունեցել
Կյանքի ամենաերջանիկ փուլում՝ հղիության երրորդ ամսում Նաիրան իմացավ ամենսարսափելին։ Անհոգ կյանքը մեկ վայրկյանում փլուզվեց, երբ պարզվեց, որ կրծքագեղձում չարորակ գոյացություն ունի։ Մարզային հիվանդանոցում խորհուրդ տվեցին դիմել մայրաքաղաքի որևէ բժշկական կենտրոն։ Բիոպսիայից հետո պարզվեց, որ Նաիրային բարդ ու երկարատև բուժում է հարկավոր։ Մի քանի բժշկական կենտրոնում 21-ամյա կնոջն առաջարկել են ընդհատել հղիությունն ու մտածել միայն սեփական առողջության մասին` բուժվել։ Սակայն Նաիրան հստակ որոշել էր ամեն գնով լույս աշխարհ բերել առաջնեկին։ Հենց այդ համոզմունքով սկսեց փնտրել բժշկական կենտրոն, որտեղ չէին առաջարկի ազատվել հղիությունից։ Եվ գտան։ «Էրեբունի» ԲԿ-ի գինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար ԱՆդրանիկ Պողոսյանը հուսադրեց, խոստացավ` և բալիկը կծնվի, և Նաիրան կբուժվի։
«Էրեբունի» բժշկական կենտրոնում վերջին տարիներին 12 կին հղիության ընթացքում քմիաթերապիա է ստացել, հաջող ծննդալուծվել ու առողջ բալիկ ունեցել։
«Միջազգային ուղեցույցներ ունենք, որոնք հենց այդպես էլ կոչվում են՝ Հղիություն և քաղցկեղ։ Այդ ուղեցույցներում հստակ ցուցումներ են տրվում, թե հղիության ո՞ր փուլում կարելի է անցկացնել քիմիաթերապիա, ի՞նչ դեղամիջոցներով։ Ե՞րբ կարելի է պահպանել հղիությունը, ե՞րբ ընդհատել։ Նաիրայի դեպքում էլ ամեն ինչ արեցինք, որ կարողանանք պահպանել հղիությունը, որովհետև դա առաջին հղիությունն էր։ Երբեմն, երբ լինում է չորրորդ, հինգերորդ հղիությունը, առաջարկում ենք, որ հղիությունն ընդհատվի, որպեսզի բուժումը լիարժեք լինի։ Բայց ունենալով 21 տարեկանում առաջին հղիություն, ամեն ինչ պետք էր անել, որպեսզի հղիությունը պահպանվի։ Ծնվի առողջ բալիկ ու Նաիրան բուժվի», -նշում է «Էրեբունի» ԲԿ-ի ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը։
Բուժկենտրոնի մշակած կոմպլեքս համակարգի շնորհիվ այստեղ չարորակ գոյացություն ունեցող կնոջ հղիությունը չեն ընդհատում։ Գինեկոլոգը, սրտաբանը, ուռուցքաբանը համատեղ են աշխատում։ Պացիենտը միաժամանակ գտնվում է բոլոր օղակների հսկողության տակ։ Բարդ պրոցես է՝ ոչ միայն պացիենտի, այլև ուռուցքաբանի համար, քանի որ պայքարը երկու կյանքի համար է։
«Էրեբունի բժշկական կենտրոնի պրոֆեսիոնալ մասնագետների, Նաիրայի լավատեսության ու հավատի, նաև բժիշկների հանդեպ անվերապահ վստահության շնորհիվ բուժումն արդյունք տվեց։ Մինչև ծննդաբերությունը Նաիրան 4 քիմիաթերքպիա ստացավ։ Որդին ծնվեց կատարյալ առողջ։ Հիմա նա արդեն 2 տարեկան է։ Երեխայի ծնունդից հետո մայրը վիրահատվեց, ստացավ ճառագայթային բուժում ու թանկարժեք դեղամիջոցը, որը առողջապահության նախարարության աջակցությամբ անվճար էր։ Երիտասրադ կնոջ բուժումը հիմա էլ է շարունակվում, դեռ տասը տարի բժիշկների հսկողության տակ պետք է լինի։ Ասում է՝ հուսալքության պահեր եղել են, բայց հավատը երբեք չի մարել։ Վստահ է՝ ապրելու է ու նոր կյանք տալու։
Ի դեպ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուռուցքաբանության բաժանմունքի մյուս դրական կողմն այն է, որ այստեղ չեն մերժում նաև տարեցների բուժումը։
Նշենք, որ փետրվարի 4-ին նշվում է Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը։