
Տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ իր 2 տղաներին առևանգել են, պատրաստվում են մեկին վիրահատել և վաճառքի հանել երիկամը

Հունվարի 30-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել 64-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Երևան քաղաքի բնակիչ՝ իրեն ծանոթ տղամարդը, իր ունեցած տեղեկություններով, կազմակերպել և առևանգել է իր 2 տղաներին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Այդ տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ երեխաներից մեկը 21, մեկը 23 տարեկան է և իր երեխաներին առևանգողը պատրաստվում է վիրահատել ու վաճառքի հանել 21-ամյա տղայի երիկամը և իր որդիների գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ։
Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանությունում այդ մարդը հայտնել է, որ ինքը Հայաստանում և արտերկրում հայտնի դերասան է։