
Տեղի ունեցած պայթյունի և փլուզման պատճառները, ինչպես նաև դեպքի մնացած հանգամանքները կպարզվեն սկսված նախաքննությամբ, որի արդյունքների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի

Նոր Արեշ փողոցում պայթյունի հետևանքով փլուզված տան փլատակներից դուրս բերված քաղաքացիներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Այս մասին նշված է ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
«Փրկարարները փլատակներից դուրս են բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։
Ավելի վաղ ՆԳՆ մամուլի խոսնակը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ փետրվարի 5-ին, ժամը 11.43-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել, որի հետևանքով ըստ նախնական տվյալների, 2 տուն է փլուզվել, իսկ հարակից որոշ տներ վնասվել են։
Փլուզված տան փլատակներից 2 տուժած անձ է դուրս բերվել՝ տղամարդ ու կին:
ՆԳՆ ոստիկանության ու փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումները ներկա պահին շարունակում են աշխատել դեպքի վայրում։