Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։37-ին, մարվել՝ 11:22-ին: Այրվել են անասնագոմի (մոտ 50 քմ) տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 10 քմ հատված և կուտակած անասնակեր (մոտ 1,5 տ)։
Ծրագիրը կմեկնարկի փոքր կենտրոնից: Հանձնարարվել է վարչական շրջանների ղեկավարների հետ կազմել փողոցների ցանկը:
Պարզվել է, որ տան խոհանոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցած մյուս փրկարարները ևս նշեցին, որ իրենց նկատմամբ միայն դրական վերաբերմունք է եղել, արժանացել են երախտիքի և գնահատանքի խոսքերի:
Անհետաձգելի վարութային գործողությունները կատարելուց հետո, նախաքննություն իրականացնելու նպատակով, քրեական վարույթն, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
Հայկական թիմերը Հայաստան վերադարձան փետրվարի 14-ին Սիրիայից օդանավով և փետրվարի 17-ին Թուրքիայից ցամաքային ճանապարհով։
Ադրբեջանը 2022 թվականին դեկտեմբերի 12-ից ապօրինաբար շրջափակել է Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ զինծառայողի մահվան հանգամանքները, այդ թվում նաև դեպքին նախորդող շրջանում զինծառայողների շրջանում ոչ կանոնադրային հարաբերության հնարավոր դրսևորումների առկայությունը պարզելու ուղղությամբ։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին ժամը 08։00-ից ՀՀ տարածքում գործող ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը ամբողջությամբ վերականգնված է:
Մեկ ամիս առաջ Գեղարքունիքի Ազատ գյուղում գտնվող զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայող զոհվեց: Այսօր նրանց հարազատները վաղ առավոտյան գնացել էին պաշտպանության նախարարություն, պահանջում էին տեղեկություն տրամադրել, թե ի՞նչ ընթացքում է իրենց որդիների մահվան գործով քննությունը:
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարդասիրական ակցիա են անցկացրել Ստեփանակերտ քաղաքի երեխաների համար։
Փետրվարի 19-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «Ուազ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը։
Փետրվարի 16-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 10-րդ կմ-ին «ԳԱԶ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել արգելապատնեշներին և կողաշրջվել. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Տղամարդիկ ներկայացվել են քննչական բաժին, իսկ «Օպելը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Մեզանում կան մարդիկ, ովքեր վշտի ու տառապանքի ծանր պահերին, սկսել են տարակուսել Աստծո զորությանը և նշան փնտրել։ Նրանց կրած տառապանքը թույլ է տվել, որպեսզի ասեն․ «Ո՜վ Աստված, եթե գոյություն ունես, ինչու՞ ես լուռ մնում, ինչու՞ ես անտարբեր իմ կրած այս անարգանքներին»։
22-ամյա երիտասարդի տանը հայտնաբերվեց 26 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված:
ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալների ընդհատումների պատճառով մեկ-երկու օրով կընդհատվի մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը։ «Գազպրոմ Արմենիայի» հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում փետրվարի 14-ին ժամը 16:00-ից մասնակի խցափակվել է Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը սնուցող «Հյուսիսային Կովկաս–Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարը, որի պատճառով զգալիորեն նվազել են ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալները:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Իջևանի զորամասում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի՝ հրազենային վնասվածքով դի
Փետրվարի 19-ին, ժամը 11-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի մոտ գտնվող գազալցակայանում լիցքավորման ժամանակ ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայի գազազբալոնը պայթել է, ինչի հետևանքով վնասվել են ինչպես նշված, այնպես էլ հարևանությամբ կանգնած Mercedes մակնիշի ավտոմեքենան։
Փետրվարի 16-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Ծովագյուղ բնակավայրի վարչական տարածքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշանին, ապա առաջ ընթանալով՝ բախվել է կայանված «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո բախվել է հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսին». 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն -ինտերնատում օրերս արձանագրված ապօրինությունների առնչությամբ նախաքննությունը շարունակվում է․ գործն իրավապահ մարմինների տիրույթում և ԱՍՀ նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Այս մասին նշված է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած պարզաբանման մեջ։
«2023 թվականի ապրիլի 1-ից շուկան ամբողջությամբ ազատականացվելու է, և պետական մարմիններն ու քաղաքացիները կկարողանան ընտրել այն ընկերությունը, որը տալիս է լավագույն սակագին և որակ հարաբերակցությունը»,- Կառավարության փետրվարի 16-ի նիստի ընթացքում հայտնել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի հետ:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 4-6 մ/վ, փետրվարի 19-23-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 19-ին մասնակցել է «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող Միջազգային պաշտպանական համաժողովի բացմանը:
ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից հայտնում են, որ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրումը շարունակվում է։