![](/banners/BeFunky-design.jpg)
Դեռևս չպարզված հանգամանքներում ժամկետային զինծառայողը ստացել է հրազենային մահացու վիրավորում․ ՀՀ ՊՆ
![](https://168.am/wp-content/uploads/2022/12/274146074_3079343405655455_330811433288906458_n.jpg)
Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը դեռևս չպարզված հանգամանքներում ստացել է հրազենային մահացու վիրավորում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: