Բաժիններ՝

Երիտասարդը տանը թմրամիջոց էր պահում

Փետրվարի 10-ին ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Կոտայքի մարզի Նոր Արտամետ բնակավայրի տներից մեկում մի երիտասարդ թմրանյութ է պահում և օգտագործում:

Ոստիկանները մեկնեցին Արտամետ: 22-ամյա երիտասարդի տանը հայտնաբերվեց 26 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված: Երիտասարդը հայտնեց, որ այն թմրամիջոց է: Նա ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Նաիրիի բաժին: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս