Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն օրերս այցելել է Վայոց ձորի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։
Այսօր՝ օգոստոսի 23-ին, Կոտայքի մարզում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել:
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ օգոստոսի 23-ին, ժամը 16.00-ից 19.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։
Վարորդը տեղում ենթարկել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Երեկ ՝օգոստոսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21։00-ի սահմաններում Մասիս քաղաքի 4-րդ փողոցում Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Ռուդիկ Հ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 83-ամյա Աշոտ Տեր-Մկրտչյանին։
Երեկ՝ օգոստոսի 22-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Հիշեցնենք` մատակարարումը երեկվանից դադարեցվել էր Վրաստանի տարածքում, «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով։
Ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ Դիլիջանի թունելն այսօր մինչեւ ժամը 14:00 կշարունակի փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ:
Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 19-ին մի քաղաքացի զանգահարել է ճգնաժամային կառավարման կենտրոն և հայտնել, որ Սիսիանի գազալցակայաններից մեկի մոտակայքում զենք-զինամթերք է թողել։ Ինչպես հաղորդում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, նշված վայր մեկնած Սիսիանի համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են պարկ, որի մեջ եղել է թմբուկավոր ատրճանակ, «Իժ-16» տիպի մեկփողանի ողորկափող հրացան, […]
Մարդիկ այսօր շատ հաճախ տրտնջում են, դժգոհ են, իսկ առավել գանգատվում են եղանակից: Տրտունջի և դժգոհության տարափները սկսում են տեղալ, երբ խոսակցություն է բացվում եղանակի հետ կապված: Եվ երբ մարդկանց հարցնում ես՝ ո՞նց եք, ի պատասխան հնչում է. «Եղանակի հետ», «Էլ ոնց պիտի լինեմ, անձրև ա գալիս», կամ «Աննորմալ եղանակ ա», «Ձմեռը եկավ, մարդու տրամադրությունն էլ ընկավ», կամ էլ՝ «Շոգ է, օդ չկա շնչելու»:
ՀՀ կառավարությունը օգոստոսի 21-ին տեղի ունեցած նիստի ժամանակ որոշեց ՀՀ 2025թ. պետական բյուջեով նախատեսված «Գյուղատնտեսության խթանման ծրագրի» շրջանակներում նախատեսել նոր՝ «Գյուղացիական տնտեսավարողներին տրամադրվող աջակցություն» միջոցառում և դրան հատկացնել 428.5 մլն դրամ։ Գումարը հատկացվելու է «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» (269.0 մլն դրամ) և «Այլ նպաստներ բյուջեից» (159.5 մլն դրամ) հոդվածներով։ Բացի այն, որ նախագիծը ներառված էր օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում, նաև որոշման 2-5-րդ կետերը հույժ գաղտնի են։
Օգոստոսի 18-ին 46-ամյա մի կին հաղորդում էր ներկայացրել, որ վաճառքի նպատակով «Զվարթնոց» օդանավակայանի սրահում ներկայացված իր կտավներից մեկը գողացել են։
«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) վերջին զեկույցը ցույց է տալիս, որ Թուրքիան ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:
Օգոստոսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել էին, որ գիշերվա ժամը 1.30-ին հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա տղամարդ, իսկ նրան բերած տղաները հեռացել են։
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արտիմետ գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ․ առանց համապատասխան թույլտվության և պետական գրանցմամբ կազմակերպել է դիզվառելիքի ու բենզինի առևտուր, որից ամսական ստանում է շուրջ 6-7 հարյուր հազար դրամ եկամուտ:
Հրդեհի հետևանքով 1 հոգի, ով տան սեփականատերն է, տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Աշտարակ քաղաքի 35-ամյա բնակիչը տանը և դրան կից շինությունում ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա, իսկ հողամասում աճեցնում՝ կանեփի բույսեր։
Տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Հրապարակված չմոնտաժված ձայնագրությունը ցույց տվեց, որ անմեղ քաղաքացիներին գնդակահարելու մասին հրապարակումն ակնհայտ սուտ է, զրպարտություն։ Դա արվեց ոչ թե դեղին մամուլի էջերով, այլ Հ1-ով, և անողը Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էր, ապա Քննչական կոմիտեի ղեկավարը, և այդ ստի համար մինչև այժմ որևէ մեկը ներողություն չի էլ խնդրել»,- ասաց փաստաբանը։
2025 թ․ հունվար-հուլիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39%), Վրաստանից (14%) և Իրանից (8%):
Այսօր՝ օգոստոսի 22-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն բնակավայրում էին հավաքվել տեղի բնակիչները և ուզում էին վերջապես հստակ պատասխան ստանալ, թե արդյո՞ք իրենք Երևանի բնակիչներ են, թե քարե դարի:
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Վան-2000» ՍՊԸ-ին պատկանող (Արտաշի մոտ) հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան փ․ Մոսկովյան), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է․ սահմանվել են 2025-2026 թվականների ընթացքում ՀՀ տարածքում (բացի բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար թույլատրելի չափաքանակներն ու ժամկետները։
Թե ինչի համար է ավտոմեքենան տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք, դեռևս հայտնի չէ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոր նշանակում է արել, հայտնում են Մայր Աթոռից։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սմբատ Սիմոնյանին պատկանող ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասում (ք․ Երևան, Նուբարաշեն) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե անշարժ գույքը վարձակալության տրամադրելիս պետական գրանցում չի ստացել, ապա անհրաժեշտ է Հարկային մարմին ներկայացնել հայտարարություն և եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր, ինչպես նաև պետական բյուջե վճարել 10 տոկոս եկամտային հարկ։
Միացյալ Նահանգներում ընդգծված մոտեցում է դրսևորվում օրենքների ու հասարակական կարգի պահպանության հարցում, և օտարերկրացիներից ևս ակնկալվում է հետևել ԱՄՆ բոլոր օրենքներին։
Օգոստոսի 22-ին, ժամը 12։21-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շատջրեք գյուղի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։