Իմ ցավակցությունն եմ հայտնում Վ. Կիկաբիձեի ընտանիքին, հարազատներին և բարեկամ վրաց ժողովրդին:
Հունվարի 15-ին, ժամը 13։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից (անցել է արգելապատնեշը)․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Կյանքի 82-րդ տարում վախճանվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Հենրիխ Ղազարյանը, «Վկոնտակտե» սոցիալական ցանցում հայտնել է Տվերի Պատանի հանդիսատեսի թատրոնը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։43-ին, մարվել՝ 14։00-ին։ Այրվել են բնակարանի փակ պատշգամբը և կից սենյակը (մոտ 12 քմ)՝ գույքով․ տուժածներ չկան։
Հունվարի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից չորս հիվանդներ՝ «Ձախակողմյան հիդրոնեֆրոզ», «Հղիություն I, 13 շաբաթական, քրոմոսոմային տրիսոմիայի բարձր ռիսկ՝ Դաունի համախտանիշ, հիպոթիերոզ», «Աջ կրծքագեղձի մուլտիցենտրիկ քաղցկեղ» և «Անհասների ռետինոպաթիա IV-V աստիճան, ծիածանաթաղանթի ռուբիոզ, եղջերաթաղանթի պղտորում, լեյկոկորիա, աֆակիա» ախտորոշումներով, այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ […]
Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոքարշակը (վարորդ՝ Ա. Ի.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճի սառած հատվածում՝ ափից մոտ 30 մետր հեռավորության վրա:
Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները կկայանան հունվարի 15-ից փետրվարի 12-ը։
Հիշեցնենք, որ Կարեն Թռչունյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ էր նշանակվել 2021 թ. փետրվարին։
Ոստիկանության ՔՈԳՎ և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 12-ին Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել և Մաշտոցի բաժին է ներկայացվել 29-ամյա Արման Ա.-ն, որը ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Արցախի Հանրապետությունում հունվարի 20-ից կգործի սննդամթերքի որոշ տեսակների ձեռքբերման նոր կարգ:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
Օրերս ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ոստիկանների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Երևան-Մեղրի ճանապարհին հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, Եղեգնաձորի բաժին են տեղափոխել 3 տղամարդու:
Երբ իսկապես ճանաչում ես Աստծուն, տեսնում ես, որ առաջանում են շատ հանգամանքներ, որոնք բարդացնում են Աստծո հետ մեր հարաբերությունները։ Շատ երևույթներ պարզապես անիրագործելի են դառնում, առաջին հայացքից անհաղթահարելի թվացող դժվարությունների ենք հանդիպում: Փոխվում ենք նաև մենք. եթե մինչ այդ մտածում էինք, որ մեր հավատքի ճանապարհին ամեն բան շատ հեշտ է լինելու և Աստված օգնելու է մեզ, ապա այդ պահից սկսած է, որ տեսնում ենք փորձությունները։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Թուրքիայի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2021-ի դրությամբ երկրի բնակչության թվաքանակն ու դրա վերաբերյալ մի շարք այլ վիճակագրական տվյալներ:
Հացը, մակարոնեղենը, ձեթը բաժանվում են ժողովրդին, դիզվառելիք չկա. Կյանքը՝ շրջափակված Նոր Շենում
90-ականներին ավելի դժվար էր, ալյուրից վերմիշել էինք սարքում, չենք հեռանալու. կյանքը՝ Արցախի Հացիկում
Կատարվում է նախաքննություն:
Հունվարի 9-ին ոստիկանություն զանգած 49-ամյա տղամարդը հայտնել էր, որ գիշերը, 04.30-ի սահմաններում, մայրաքաղաքի Օհանովի փողոցի 13/1 հասցեից, տեխնիկական միջոցներ օգտագործելով, փորձել են գողանալ վճարային տերմինալը։
Հունվարի 11-ին՝ ժամը 10.25-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման է զանգահարել Նորաշեն թաղամասի մի բնակիչ և հայտնել, որ 2022թ-ի դեկտեմբերի 30-ի ժ. 09.00-ից մինչև 2023թ-ի հունվարի 11-ի ժ. 10.00-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով բացելով իր բնակարանի դուռը, գողացել են գումար, ոսկյա և արծաթյա զարդեր և երկու հատ ծալովի դանակ: Ոստիկանության Մաշտոցի բաժնի և քննչական բաժնի ծառայողների […]
Ոստիկանության ՔՈԳՎ և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները դեկտեմբերի 12-ին Նորաշենի թաղամասի շենքերից մեկում հայտնաբերել և Մաշտոցի բաժին են ներկայացրել 27-ամյա Արսեն Հ.-ին:
Ուրախ եմ, որ հետպատերազմյան շրջանում այս կենտրոնը բացվեց. Կապանի քաղաքապետ
Սյունիքում նման կենտրոնի բացումն այս օրերին կարևոր է. Սյունիքի մարզպետ
79 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իննա Չուրիկովան: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Մարկ Զախարովի Լենկոմ» թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը։
Կապանում բացվում է առաջին «Ինսպորտ» մարզաառողջարանային համալիրը. ՈւՂԻՂ
Արցախցի երեխաներին հոգեբանական օգնություն է տրամադրվում
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում շարունակվում է ՀՀ-ում գործող կուսակցություններից մեկի հավաքին մասնակցելու նպատակով առերևույթ անձանց նյութապես շահագրգռելու դեպքի նախաքննությունը:
Հայտնաբերվել և նախաքննական մարմնին է ներկայացվել 2021թ. հուլիսի 28-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով քրեական հետապնդման ենթարկվող անձը։