
Երևանի քաղաքապետարանը 342 վարորդ է փնտրում

Երևանի քաղաքապետարանի նոր ձեռք բերած 171 միավոր «Zhong Togn» մակնիշի ավտոբուսների համար 342 վարորդ է անհրաժեշտ։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այդ մասին հայտարարեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը։
«Դիմողները պետք է ունենան D կարգի վարորդական իրավունք, 2 տարվա աշխատանքային ստաժ։ Աշխատավարձը կլինի 420.000 դրամ, իսկ գրաֆիկը` 14 օր։ Սա 8.5 մետրանոց ավտոբուսների մասին է, իսկ մեծ ավտոբուսների դեպքում աշխատավարձը կլինի 500.000»,- նշեց Կիրակոսյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նույնն ասաց հայտարարության տեսքով, խնդրեց դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ինչից հետո արձանագրեց` վարչության պետերի մոտ աժիոտաժ սկսվեց։