Նրա տեղեկատվությամբ՝ այսօր ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից ձեթ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության այլ ապրանքատեսակներ են տրամադրվել գյուղի խանութներին, որպեսզի մարդիկ կարողանան ձեռք բերել։ Օրեր առաջ էլ շաքարավազ էին ստացել. յուրաքանչյուր ընտանիքի հասել է 1 կիլոգրամ, բազմանդամներին՝ 2։
Ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու փակման պատճառով Արցախի դեղատներում որոշ տեսակի դեղամիջոցների եւ մանկական կերերի անհրաժեշտությունն ավելի է զգացվում։
Արցախի Հանրային հեռուստաընկերությունը ողջ կազմով աշխատում է․ թշնամին հերթական կեղծիքն է տարածել
Երեխայիս մոտ չարորակ ուռուցք է․ արցախցի կնոջն ու աղջկան Կարմիր խաչն է դուրս բերում շրջափակումից
Երեխաների կրթության շարունակականության ապահովման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մշտական կապի մեջ է Արցախի ԿԳՄՍ նախարարության հետ:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի կողմից անցած տարի ևս ամանորյա միջոցառումներ են կազմակերպվել 44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկների, վիրավորների զավակների և բռնի տեղահանված երեխաների համար։
Սույն թվականի հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։
Արցախի խանութներում հերթեր են
Կտրոններ՝ ձեթ, մակարոն, բրինձ, հնդկաձավար և շաքարավազ ստանալու համար․ Արցախը՝ 30 օր շրջափակման մեջ
Ռեննի արքեպիսկոպոս և քրիստոնյաների միասնության և հուդայականության հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ժամանակավոր հանձնակատար Պիեր դ՚Օրնելլայի առաջարկով հունվարի 8-ին Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցիներում Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված կիրակնօրյա պատարագների ժամանակ արցախահայության համար իրականացվել է համընդհանուր աղոթք։
29-րդ օրն է՝ Արցախն Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ, հազարավոր մարդիկ թե՛ Արցախից, թե՛ Հայաստանից չեն կարողանում հասնել իրենց տուն ու միանալ ընտանիքներին։
«Այն, թե որքան անկոտրում կլինի Արցախը, կախված է նրանից, թե ինչպես իրեն կպահի ՀՀ կառավարությունը, հայ ժողովուրդը, Սփյուռքը: Մենք տեսել ենք դեպքեր, երբ շատ սեղմ ժամկետներում մարդիկ չեն դիմացել, տեսել ենք նաև, որ, հեռու չգնանք, Լենինգրադի բլոկադային մարդիկ դիմացան տարիներով»,- 168.am-ի եթերում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը:
Կիրակի օրը Կառավարությունից հայտնել են, որ հունվարի 10–ին կայանալու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցելու համար լրագրողներից պահանջել են ներկայացնել մասնակիցների անունները։
Ստեփանակերտի Հանրապետական ԲԿ-ում 91 քաղաքացի է բուժում ստանում, 13-ը՝ վերակենդանացման բաժանմունքում
ԿԽՄԿ-ին եւ այլ միջազգային կազմակերպություններին խնդրել են միջոցներ ձեռնարկել երեխաների հիմնարար իրավունքները ապահովելու համար։
2023 թվականի հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ բուժհաստատություններում ծնվել է 43 երեխա:
168.am-ի հետ զրույցում Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը պատասխանելով մեր հարցերին, նկատեց՝ ցավոք, այդ կառույցները ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես հեռու են այդ խնդիրներից, որպեսզի լրջորեն արձագանքեն տեղի ունեցողին։
Հունվարի 9-ից Արցախում մեկ շաբաթով չեն գործի նախադպրոցական հաստատությունները. պատճառը սննդի պակասն է
2023թ. հունվարի 1-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Թորոս Ղազարյանը, ով զբաղվում է անասնապահությամբ, արոտավայրից տուն չէր վերադարձել, որի կապակցությամբ նախաձեռնվել են որոնողական աշխատանքներ, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԱԾ-ն:
Արցախցի ակնաբույժ Նարեկ Միքայելյանի փոխանցմամբ՝ ցավոք սրտի, այսօր արդեն լիարժեք չեն աշխատում խանութները, քանի որ եղած ապրանքը սպառվել է: Նույն իրավիճակն է տիրում նաև դեղատներում:
Գորիսում մնացած երեխաները կհաճախեն Գորիսի թիվ 1 դպրոց, իսկ Երևանում մնացած 20 երեխաները՝ քաղաքի մի քանի դպրոցներ։
Տնտեսավարող սուբյեկտներին ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ենք, որ Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված, պետպահուստից ստացված բոլոր ապրանքատեսակների համար սահմանել մինչև 15%-ի չափով վերադիր:
Գյումրիում ոստիկանները ցրեցին «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության կողմից ՌԴ 102-րդ ռազմաբազայի մոտ նախատեսված հավաքը, ավելի քան վեց տասնյակ մարդ բերման երնթարկվեց:
Այսօր մեր հարցին` ինչ իրավիճակ է տեղում, գյումրեցի հասարակական գործիչ Կարապետ Պողոսյանն ասաց` եկել են մոտ 300-400 հոգով ու ինչպես, ակնկալելի էր, փորձել են սադրանք կազմակերպել։
Նվերների փոխարեն արցախցի երեխաները խնդրել են բացել կյանքի ճանապարհը
Լիպարիտ Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 8-ին, ժամը 17-ից 20։00՝ Շահումյանի « Սան Լազարո» սգո սրահում։
Միրգ-բանջարեղեն չկա, չեմ ուտում, ոչինչ, ես հարմարվող եմ․ օգնություն՝ արցախցի միայնակ տարեցներին
Պարենային ճգնաժամը՝ Արցախում
Ինչպես հայտնում է Արցախի ԿԳՄՍ նախարարությունը, դադարեցված ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Երբ վիրահատության սեղանին հիվանդին թմրեցնում են, վիրահատությունից հետո նա արագորեն չի արթնանում ու թմբիրից դուրս գալիս։ Մեր ժողովուրդը երեսնամյա անկախության շրջանում այդ իմաստով վիրահատության չի ենթարկվել, բայց կաթիլ-կաթիլ թմրել է, և միանգամից հնարավոր չէ թմբիրից դուրս գալ։ Նույնիսկ արցախյան երկրորդ պատերազմի հետևանքները, որոնք իրականում պիտի ցնցում առաջացնեին, մեր հասարակությանը թմբիրից դուրս չբերեցին։