
Նորակառույցներում բնակարան գնած քաղաքացիներին 2025թ. կվերադարձվի 84.7 մլրդ դրամ. ՊԵԿ

2025 թ. հիփոթեքային վարկերով եկամտային հարկի վերադարձը ՀՀ–ում քիչ, բայց կաճի։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձը 2024 թվականին արդեն իսկ կազմել է 81 մլրդ դրամ»,– հայտարարեց նա։
ՊԵԿ նախագահը նշեց, որ 2025 թվականին կանխատեսում են ավելի քան 3 միլիարդդրամով շատ վերադարձ։ Ընդհանուր առմամբ նորակառույցներում բնակարաններ ձեռք բերած քաղաքացիներին կվերադարձվի 84.7 մլրդ դրամի եկամտահարկ։
Հիշեցնենք` Երևանի առաջին գոտում 2022 թվականի հուլիսի 1-ից այլևս չի գործում հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի հնարավորությունը։ 2025 թվականի հունվարի 1-ից այդ համակարգը չի գործի ամբողջ Երևանում։
2025 թ. հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը։