
Հրդեհ՝ Լոռիում․ այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 4-ին, ժամը 14:28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգարան գյուղի հարակից սարալանջին այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու օպերատիվ խումբ և մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։06-ին, մարվել՝ 16։28-ին։ Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ։