43-ամյա կինը ձերբակալվել, սեպտեմբերի 18-ին կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափաասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։
Տեղեկացնում ենք, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները կարող են այսօր` սեպտեմբերի 28-ին 22։00-ից` տրանսպորտով (ավտոբուսներով) Հայաստան տեղափոխվելու համար։
Մեր տան ամենաթանկարժեքը՝ ամուսնուս զինվորական համազգեստները, որով նա երեք պատերազմ է անցել ու իմ տոնական զգեստները, որով ես բազում տոնական միջոցառումներ եմ վարել, վառել ենք մեր տան բակում։
Հայաստանում վերակենդանացման բաժանմունքներում է գտնվում Լեռնային Ղարաբաղից 11 երեխա, որից 4-ը նորածին է: Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով բռնի տեղահանվածների հետ կապված իրավիճակը:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Հատիս գյուղից Զովաշեն տանող ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հարվածել է ճանապարհին հայտնված ձիերին. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ՀՀ բյուջեից կհատկացվի 100-հազարական դրամ, ֆեյսբուքյան էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը։
Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ։
Հրազդան քաղաքի 39-ամյա բնակիչը ձերբակալվել, և կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն։
2009 թվականի փետրվարի 19-ին Եզնիկ Կողբացի 50ա հասցեում գտնվող անշարժ գույքն առանց մրցույթի՝ ուղղակի վաճառքով, օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Հայաստանում ՌԴ դեսպանությունը դիմում է ՌԴ այն քաղաքացիներին, որոնք հարկադրված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է մայրաքաղաքի տարբեր բուժկենտրոններ՝ տեսակցելու բուժում ստացող՝ Լեռնային Ղարաբաղի հայրենակիցներին: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Սեպտեմբերի 28-ին ժամը 12:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 68 386 անձ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, Սրբազան Պատարագը կմատուցվի Սուրբ Տրդատի բաց խորանում՝ ժամը 10:30-ին։ Այս առիթով դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար բաց խորանում կմնա մինչև Երեկոյան ժամերգությունը։
Սեպտեմբերի 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Թինի Քոքսը տեղեկացրել է, որ ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում, որը կանցկացվի հոկտեմբերի 1-ին, կքննարկվեն ԼՂ-ին և Հայաստանին առնչվող հարցեր:
«Ծնողներս մնացել են օդում կախված: Ես էլ այստեղից՝ Երևանից, արդեն խելագարության եմ հասնում: Չգիտեմ՝ ինչ անել, որ կարողանամ նրանց տեղափոխել Արցախից: Մենք անձնական տրանսպորտ չունենք: Հայրիկս մեքենա չի վարում: Իրեն ընդհանրապես հուզվել չի կարելի: Վախենում եմ, որ մինչև այդ ավտոբուսները լինեն, արդեն կարող է իր համար ուշ լինել: Ամեն վայրկյան, այդ լարված իրավիճակում, սիրտը կարող է չդիմանալ»,- ասաց մեր Անի Հովսեփյանը:
«Հիմա Վայքում ենք, այս գիշեր կրկին ընտանիքով գիշերել ենք մեքենայի մեջ։ Ես չեմ ուզում այլևս թուրքի կրակի տակ մնան իմ երեխաները, ավելի լավ է Երևանում մի նկուղում ապրի երեխան՝ թուրքի կրակից հեռու, ես ընտանիքիս հազիվ եմ փրկել։ Ես Հիսուս Քրիստոս չեմ, որ կարողանամ այս անգամ էլ իմ երեխաներին փրկել։
Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել և ծանր վիրավորվել են հարյուրավոր քաղաքացիներ
2023 թվականի սեպտեմբերի 15-ին դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Զ.-ի, Վ.Զ.-ի և Ի.Վ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համակարգչային հափշտակությունը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացումը) և 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը):
ԿԳՄՍՆ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ՀՀ-ում գործող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ համատեղ հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին։ Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հարցերի և խորհրդատվության համար կարող են զանգահարել (+374)10 552-495 հեռախոսահամարով։
Այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
Տարեց տղամարդն 83 տարեկան է, հագին եղել է մոխրագույն տաբատ, վանդակավոր վերնաշապիկ։
Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են մեթամֆետամին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայով, Կորյունի, Գ.Քոչարի, Ա.Իսահակյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Երկու հետախուզվողն էլ տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ
39-ամյա տղամարդը և կազմված և փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Աղոթքին նախապատրաստվելը նաև Աստծու պատվիրանները պահելու մեջ է։ Վանեք կրքերը՝ դատապարտելը, բարկությունը և այլն, սակայն վանեք մեղմորեն։ Ուզում եմ ասել՝ միանգամից մի նետվեք չարի վրա, ավելի լավ է, ատելով կիրքը՝ սիրով դարձեք դեպի Աստված։
Սեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն: Հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Երևան քաղաքի պարեկները սեպտեմբերի 26-ին ծառայություն իրականացնելիս Իսակովի պողոտայում հայտնաբերել և բաժին են ներկայացրել 40-ամյա Դավիթ Ս.-ին, որը հունիսի 20-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: