Բաժիններ՝

«Ռեալը» կարող է 6 միլիոն եվրո վճարել Մոուրինիոյի համար, բայց ակումբը դիտարկում է չորս այլ թեկնածուների ևս

«Բենֆիկան» ցանկանում է պահպանել Ժոզե Մոուրինիոյին գլխավոր մարզչի պաշտոնում, սակայն պորտուգալացի մասնագետը ցանկանում է գլխավորել Մադրիդի «Ռեալը», որը հետաքրքրված է նրա ծառայություններով։ Միաժամանակ «արքայական ակումբը» դիտարկում է ևս չորս մարզիչների թեկնածությունները, որոնց անունները չեն բացահայտվում։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական հարթակում։

Աղբյուրի համաձայն, Արքայական ակումբը պետք է «Բենֆիկային» վճարի 6 միլիոն եվրո, եթե պայմանագիրը վաղաժամկետ խզվի, սակայն սահմանված գումարը ուժի մեջ է մինչև մայիսի վերջ։ 63-ամյա մարզիչի պայմանագիրը Լիսաբոնի ակումբի հետ գործում է մինչև 2027 թվականի ամառը։

Պորտուգալացի մարզիչը «Ռեալ Մադրիդում» աշխատել է 2010-2013 թվականներին, որի ընթացքում նա նվաճել է երեք գավաթ։ Մադրիդյան ակումբում իր նախորդ պաշտոնավարման ընթացքում Մոուրինիոն հաղթել է Լա Լիգան, Իսպանիայի գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930