Բաժիններ՝

Արաբական երկրները ՀԱՄԱՍ-ի զինաթափման ծրագիր են նախապատրաստում

Առաջարկը ներառում է 12 կետ, որոնք մշակվել են «Խաղաղության խորհրդի» և տարածաշրջանի միջնորդների կողմից։ Նախագծի առանցքում միջազգային վերիֆիկացիոն (ստուգող) հանձնաժողովի ստեղծումն է և ՀԱՄԱՍ-ի լիակատար հեռացումը իշխանությունից։

Համաձայն «Աշ-Շարք ալ-Աուսաթ»-ի զեկույցի՝ Գազայի հատվածը կառավարվելու է «մեկ իշխանություն, մեկ օրենք, մեկ զենք» սկզբունքով, ընդ որում՝ Գազայի կառավարման ազգային հանձնաժողովն ունենալու է զենքի արտոնագրման բացառիկ լիազորություններ։

Հատվածի զինաթափումն իրականացվելու է աստիճանաբար և վերահսկողության ներքո՝ պայմանով, որ վերականգնողական նյութերը կներմուծվեն միայն այն շրջաններ, որոնք զերծ են զենքից։

Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ուժերի դուրսբերումը տեղի կունենա փուլ առ փուլ և փոխկապակցված կլինի զենքի հավաքման գործընթացում գրանցված առաջընթացի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930