Բաժիններ՝

Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում`հուլիսի 28-ին, 29-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 29-ի և 31-ի ցերեկը, oգոստոսի 1-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի 2-5 աստիճանով։

«Հայպետհիդրոմետ»-ի հաղորդմամբ՝ Երևանում հուլիսի 28-ին, 29-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 29-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +29+31։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +21+24,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +19+22,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +25+28,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +18+21,

Լոռի՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +18+22,

Տավուշ՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +22+25,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +19+23,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +25+30,

Արարատ՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +30+32,

Արմավիր՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +30+32,

Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +19+22,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +30+32,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +23+26,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +18+21:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս