Բաժիններ՝

Արտաշատում «Nissan»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել դաշտում

Այսօր՝ հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 14:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 57-ամյա Վաղարշակ Գալստյանը իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին կոտրել այն և հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի տեղեկություններով , վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031