Բաժիններ՝

Ավտոմեքենան արգելափակվել է Տավուշ գետում

Հուլիսի 28-ին, ժամը 13:45-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «RAF» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Պարզվել է որ «RAF» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Զ.) արգելափակվել է Բերդ համայնքի «Հին Բերդ» կոչվող հանդամասին հարակից տարածքում՝ Տավուշ գետի մեջ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031