Սպիտակ տանը չեն կարողանում հիշել, թե վերջին անգամ երբ են խոսել Ուկրաինայի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները չեն կարողանում հիշել, թե վերջին անգամ երբ է բարձրացվել Ուկրաինայի շուրջ բանակցությունների թեման։ Ուկրաինական կարգավորման հիմնական բանակցողներն այժմ զբաղված են Իրանի խնդրով, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին։

Ինչպես նշել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, որին հղում է անում թերթը, Իրանը ակնհայտորեն դարձել է ԱՄՆ ղեկավարության գլխավոր առաջնահերթությունը։ Աղբյուրը նաև ընդգծել է, որ ուկրաինական կարգավորման հարցերով ԱՄՆ-ի գլխավոր բանակցողները՝ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և ամերիկյան առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, հիմնականում զբաղվում են Իրանի հարցով։ Միաժամանակ ամերիկացի պաշտոնյան նշել է, որ ռուս և ուկրաինացի գործընկերների հետ որոշակի կապը շարունակում է պահպանվել։

«ԱՄՆ նախագահի վարչակազմի որոշ օգնականներ չէին կարողացել հիշել, թե վերջին անգամ երբ է բարձրացվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների թեման»,- գրում է հրատարակությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930