Հիվանդանոց են ժամանել Ոստիկանության Էրեբունու և Սևանի բաժինների օպերատիվ խմբեը, քանի որ կան տեղեկություններ, որ հրազենային վնասվածքը Ա. Մանուկյանը ստացել է Գեղարքունիքի մարզում:
Օգոստոսի 14-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, զենքով խուլիգանություն կատարելու կասկածանքով, իրենց տներից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վոլոդյա Դ.-ին և 1990 թ. ծնված Համբարձում Հ.-ին:
Քննիչները պնդում են, որ պայթյունից անմիջապես հետո կինոթատրոնի տարածքից դուրս է եկել կարմիր մի մեքենա, որի մակնիշը դեռ հայտնի չէ: Ոստիկանությունը սկսել է մեքենայի որոնման աշխատանքները:
Վերջերս անսպասելիորեն աչքովս ընկավ մի չափազանց կարևոր իսլամական փաստաթուղթ, որը խստորեն դատապարտում է թուրքերին` կրոնի քողի տակ հայ քրիստոնյաներին սպանելու համար:
Պարզվել է, որ նրանք օգոստոսի 11-ին, ժամը 01.30-ին, Մովսես Խորենացու և Զաքյան փողոցների խաչմերուկում ծեծի են ենթարկել Բելառուսի Հանրապետության մի քաղաքացու և հափշտակել նրա բջջային հեռախոսն ու ոսկյա շղթան:
Պարզվել է, որ նա 2008 թ. նոյեմբերին Նանսենի փողոցի 19 շենքի բնակարաններից մեկում շինարարական աշխատանքներ կատարելիս ննջասենյակի պահարանից գողացել է 360.000 դրամ:
Հայցվորների կարծիքով՝ հատուկ ծառայությունները հետևել են իրենց՝ հենվելով ոչ թե կոնկրետ հետախուզական տվյալների վրա, այլ միայն նրա համար, որ իրենք մահմեդականներ են: Այդպիսով, նրանց կարծիքով, պետությունը խախտել է ԱՄՆ Սահմանադրության Առաջին ուղղումը, որը երաշխավորում է հավատքի ազատ դավանում:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորները` Կուրթան գյուղի 3 բնակիչներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 1989 թ. ծնված Դավիթ Մաթևոսյանը մահացել է:
Այսօր` օգոստոսի 15–ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում` ժամը 02. 00-ի սահմաններում: 26-ամյա Յուրիկ Վարդանյանը, վարելով «ՎԱԶ 2121» մակնիի 43 ՕԼ 332 համարանիշի ավտոմեքենան, Սևան-Երևան ավտոճանապարհի 46-րդ կմ-ին բախվել է կանաչապատ գոտում տեղակայված գովազդային վահանակի երկաթյա սյանը:
Հարձակումից հետո, հանցագործները դիմել են փախուստի: Նրանց արարքի դրդապատճառները դեռ անհայտ են:
Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի նրանք ԱՄՆ եկած լինեն մինչև 16 տարեկանը, ժամանումից հետո առնվազն 5 տարի շարունակաբար ԱՄՆ-ում գտնված լինեն, արական սեռի ներկայացուցիչները գրանցված լինեն Զինապարտության ծառայությունում, օրենքի ուժի մեջ մտնելու պահին լինեն 12-35 տարեկան, ամերիկյան միջնակարգ դպրոց ավարտած լինեն, միջնակարգ դպրոցի թեստ անցած լինեն կամ ընդունված լինեն բուհ, լավ հեղինակություն ունենան:
«Իրացման խնդիրը շատ լուրջ է: Հնարավոր չէ 1-2 տոննա բերքի համար գալ շուկա և ամբողջ օրն էստեղ մնալ, բա մեր մնացա՞ծ բերքը: Երկու ամիս ենք առևտուր անում, դրա միջոցով պիտի ապրենք, պիտի մեր վարկերը փակենք, բայց այդ քանակի բերքի դիմաց մեր շահույթը 30.000 դրամ կամ մի քիչ ավելի է լինում: Ծանր տարի է»,- 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին գյուղացիները:
«Երբ օտար երկրում առանց գրանցվելու մնաս, ու տուգանեն` հասկանալի է, քանի որ ինքն օտար է, ուզում է քեզ հաշվառել, իմանալ, որ եկել ես: Իսկ եթե քո երկրից բացակայում ես 6 կամ 7 ամսով, ո՞րն է տարբերությունը: Փաստորեն, ազատությունդ սահմանափակում են 6 ամսով: Առաջին հայացքից՝ այդ օրենքի մասին լավ կարծիք չունեցա, միգուցե տեղյակ չեմ ինչ-որ մանրուքներից, որոնք դրդել են մարդկանց`այդ օրենքն ընդունելու»:
Այս հայտարարությունից հետո հայ-իրանական սահմանի մոտ դարձյալ 5 բալանոց երկրաշարժ էր գրանցվել:
Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է նաև երկու հրդեհ. ժամը 16:28-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի Մամիկոնյան փողոցի թիվ 9 տան բակում այրվում է թոնրատունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է հատկապես տեղերից ստացվող տեղեկատվության մշակման, ահազանգերի օպերատիվ արձագանքման և զանգվածային լրատվության միջոցների հետ սերտ համագործակցության վրա:
Խռովարարները սկսել են իրենց անկարգությունները տեղի ժամանակով 9:00-ին, որը տևել է մինչև 16:00-ը: Մոտ 100 երիտասարդ հրդեհել են մեքենաներ, մանկապարտեզ, երիտասարդական կենտրոն` տարբեր իրեր նետելով իրավապահների ուղղությամբ, ովքեր իրենց հերթին արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել նրանց նկատմամբ:
Գողացվել են ավելի քան 60 հազար դոլար արժողությամբ անձնական իրեր և համակարգիչներ:
Արձանագրված խախտումների հիմքով Շենգավիթ վարչական շրջանի թիվ 136 մանկապարտեզի տնօրեն Կարինե Ջանոյանը ստացել է խիստ նկատողություն, 137 մանկապարտեզի տնօրեն Մելանյա Աբրահամյանը` նկատողություն, իսկ թիվ 143 մակապարտեզի տնօրեն Մարինե Հարությունյանն ազատվել է աշխատանքից:
ԱԻՆ-ը հայտնում է, որ երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում` Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 3-4 բալ ուժգնությամբ:
Քիչ առաջ 168.am զանգահարեցին ներգնա տուրիզմ իրականացնող կազմակերպության (անունը խնդրեցին չհրապարակել) ներկայացուցիչներ և խնդրեցին իրենց, ինչպես նաև օտարերկրյա զբոսաշրջիկների դժգոհությունը հայտնել Դիլիջանի տեսարժան վայրերից մեկի` Պարզ լիճ տանող ճանապարհի վերաբերյալ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ վարչությունում ավարտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության Երեւան քաղաքի թիվ 0004 փոստային բաժանմունքի` թվով 3 աշխատակիցների կողմից առևտրային կաշառք ստանալուն և լիազորությունները չարաշահելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության պաշտոնական կայքը:
Այսօր գյուղացին 1կգ քիշմիշ տեսակի խաղողն արտահանողին վաճառում է 500-800 դրամով: Ի դեպ, արտահանման ենթակա խաղողը արկղերում դասավորելուց առաջ մանրազնին մշակվում է: Բացի այդ, այն պետք է լինի նույն երանգի, նույն չափի և, որ ամենակարևորն է, բացարձակապես առողջ: Պահանջվող չափանիշները վկայում են, որ գյուղացին չի կարողանա իրացնողին մեծ քանակությամբ խաղող հանձնել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
168.am-ը ՀՀ ոստիկաության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Մալխասյանից այսօր փորձեց պարզել՝ արդյո՞ք այս սպանության գործով նոր մանրամասներ բացահայտվե՞լ են: Պարզվեց՝ ոչ: Մալխասյանը նշեց՝ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ անցած ժամանակահատվածում համապատասխան բաժիններ քաղաքացիների կողմից ուղղված 11055 դիմումներից դիմում-բողոքներն են եղել 21-ը, որից 8-ը` կրկնակի:
«Համաճարակային վիճակը հանգիստ է: Չկան մասսայական աղիքային հիվանդության կամ այլ համաճարակներով հիվանդացած մարդկանց դեպքեր: Սեզոնային ոչ մի համաճարակի ահազանգ չկա»:
«Տնակը կարտոնից է, իրենք շատ ծանր վիճակում ապրող ընտանիք են: Թերեզան գնացել էր կով կթելու, տանը երեխաներն են եղել: Գազի անսարքության պատճառով մի էնպիսի հրդեհ է բռնկվել, որ փոքրիկ երեխային մի կերպ բոցերի միջից դուրս են հանել: Դեմիկն ամբողջությամբ մոխիր է դարձել: Հենց հիմա երեխեքը բաց երկնքի տակ կանգնած են, իսկ Թերեզան ծանր այրվածքներ է ստացել, ամբողջ դեմքն այրվել է»,- 168.am-ին տեղեկացրին Արբատ գյուղի բնակիչները:
Այսօր ժամը 13.36-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.55-ի սահմաններում Սեւանա լճում մոտորանավակ է շրջվել, որում գտնվել են 3 քաղաքացիներ: