Ֆեյսբուքյան «Հեղափոխություն» շարժումը կոչ է անում զինվել «պզիկներով բիբարաջրով», փայտերով ու բենզինի շշերով և Պուտինին «լարել» Հայաստանից
Ֆեյսբուքում գրանցվել է նոր էջ, որը կրում է «Հեղափոխություն» անվանումը։ Այսօր այդ էջում տեղադրվել է մի հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև՝ առանց խմբագրման։
«Հարգելի ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ, ում համար արժեք է և թանկ է Հայաստանի անկախությունը և հայերի ազատությունը, ովքեր ցանկանում են Պուտինին լարել Հայաստանից, ներկայացնում եմ Ձեզ ռեցեպտի մի տարբերակ:
Վառել Ռուսաստանի դրոշը, ու ինչքան հնարավոր է թող շատ դրոշ մոխրանա, տարբեր տեղերում, որ ամեն քայլափոխին տեսնեն մարդիկ Ռուսաստանի պարտությունը (սեկտանտ լրագրողները գալու են իրենց այֆոններով, որ մի քանի կադր փախցնեն, ու նույնը մենթերն են անելու, այնպես որ թող նկարեն` ոնց է մոխրանում Ռուսաստանի դրոշը մարդկանց ոտքերի տակ)։ Դրանից արդյունավետ էֆեկտ կստանաք, մանավանդ, եթե դա արվի Պուտինի աչքերի առաջ:
Դիմշաշկեք, վուվուզելաներ, զուռնաներ, շեփորներ, թմբուկներ ու շատ աղմուկ: Պաստառներ ու այնպիսի տեքստերով, որ կարդան ու զգան իրենց վախճանը կարդալուց:
Ոստիկանների կողմից ուժ գործադրելու դեպքում (եթե իհարկե չանցնեն ժողովրդի կողմը),՝ համարժեք պատասխան տվեք առանձ վախենալու նրանցից, քանի որ նրանք սնվում են ձեր վախերով: Ներկեր, դիմշաշկեք, մարգանցովկա-բրոնզ, պզիկներով բիբարաջուր, ռագատկեք, փայտեր, բենզինի շշեր:
Հնարավորության դեպքում՝ գրավեք ստրատեգիական բարձրունքները, կտուրները տանիքների, քանի որ Պուտինը չի վստահելու իր անվտանգությունը Սերժին ու տեղում լինելու է նաև ռուսական սպեցնազը, որը բազմիցս ցույց է տվել իր մարդասպանի դեմքը:
Դրա համար շատ կարևոր է լինեք՝ զգուշ, բայց վճռական և խիզախ, քանի որ ռուսները տեսնելով դա, ժողովրդի դեմ սադրանքներ կատարելու փոխարեն կնախընտրեն Պուտինին փախցնել Հայաստանից իր անվտանգության համար, իսկ դա արդեն կլինի հաղթանակ ու աշխարհը միանգամից կարձագանքի՝ ի օգուտ Հայաստանի, ու Ռուսաստանին միջազգայնորներն դեմ կտան պատին, քանի որ կտեսնեն, որ հայերը կամազուրկ չեն ու պատրաստ են հանուն իրենց ազատության ու անկախության նույնիսկ Պուտինին լարել Հայաստանից, ազատելով մեր երկիրը չեկիստ բռնակալից ու իր ենթակա համբալներից, ովքեր կործանման եզրին են հասցրել համ ժողովրդին,՝ համ էլ Հայաստանը:
Իհարկե, այս ամենը, անպայման չի անենք այնպես, ինչպես տվյալ ռեցեպտում է. դուք ունեք ձեր ազատ ընտրությունը, բայց ինչ անելու եք, խելքով արեք, որ չվնասեք ինքներդ ձեզ ու ոչ էլ անմեղ մարդկանց:
Շատ կարևոր է ուշադիր լինեք ու աչկից բաց չթողնեք ձեր մեջ ներդրված սադրիչներին և բացահայտելու դեպքում, առանձ աղմուկի մեկուսացրեք նրանց կամ էլ հեռացրեք ձեր շարքերից՝ նույնիսկ արագ նոկաուտ անելով, քանի որ նրանցից ամեն ստորություն սպասելի է, դրա բազմաթիվ ապացույցները բոլորիս էլ հայտնի են: ՀԱՆՈՒՆ ՀԱՅՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ու ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ!!! ԴԵՊԻ ՎՃՌԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ!!! »։