Բաժիններ՝

Ֆրանիսայի քաղաքացին՝ ընդդեմ նախկին պատգամավորի. Նապոլեոն Ազիզյանից կբռնագանձվի ավելի քան 22 մլն. դրամ

Ֆրանսիայի քաղաքացի Ժան Ժակ Մարի Արթուր Գոհենը պահանջել է նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանից բռնագանձել 22 մլն. ՀՀ դրամ, ինչպես նաև` այդ գումարին շուրջ 2 տարի շարունակ ավելացած տոկոսները:   Այս մասին գրում է Փաստինֆոն։ Բանն այն է, որ 2010թ. նոյեմբերի 15-ին Նապոլեոն Ազիզյանը ֆրանիսայի քաղաքացուց մեկ ամիս ժամկետով պարտքով վերացրել է 22 մլն. դրամ` պարտավորվելով այն մեկ ամսից չվերադարձնելու դեպքում վճարել 4 տոկոսի չափով տուգանք:   Բայց անցել է 2 տարի, իսկ Նապոլեոն Ազիզյանը չի վերադարձրել ոչ պարտքը, ոչ էլ տոկոսները: 2 տարի անօգուտ սպասելուց հետո ֆրանսիացին ի վերջո դիմել է դատարան և շահել դատը:    Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նախկին պատգամավորին պարտավորեցրել է վճարել 22 մլն. դրամը և այդ գումարի նկատմամբ սկսած 2010 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև գումարի փաստացի վերադարձման օրը հաշվարկված տոկոսները:   Նշենք, որ նախկին պատգամավորը բողոքարկել է հիշյալ որոշումը վերաքննիչ դստարան: Սակայն այս ատյանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: Որոշումն արդեն իսկ մտել է օրինական ուժի մեջ: Այնպես որ, Նապոլեոն Ազիզյանն այժմ արդեն պարտավոր է վերադարձնել ֆրանսիացու գումարն ու տոկոսները:

Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս