Խորհրդակցություն ԱԻՆ-ում
Այսօր ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում իրականացված միջոցառումների և կատարված հանձնարարականների մասին։ Այսօրվանից մեկնարկել է փրկարար ծառայողների ատեստավորման գործընթացը։
ԱԻ նախարարը հանձնարարեց ուսումնասիրել հանրապետության տարածքում առկա ջրամբարները` քանի ջրամբար կա, ինչ վիճակում են գտնվում, և ստացված ամբողջական տեղեկատվությունը փոխանցել ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն։
Հակակարկտային ծառայության աշխատանքի բարելավման նպատակով նախարար Երիցյանը հանձնարարեց ստեղծել հանձնաժողով և կարճ ժամանակում առաջարկներ ներկայացնել ծառայության աշխատանքի նոր ձևերի և մեթոդների վերավերյալ։ Հանձնարարվեց նաև աջակցություն ցուցաբերել ԼՂՀ փրկարար ծառայությունում հակակարկտային ծառայության կայացմանը։
Ամենշաբաթյա խորհրադակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ փրկարար ծառայությունը և մարզային փրկարարական վարչությունները զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ։