Գյումրիում ի՞նչ շենքեր ու տարածքներ կտրամադրեն ռուսական կողմին
Ինչպես հայտնի է, ռուսական կողմը առաջարկել է հզորացնել 102-րդ ռազմակայանը, իսկ հայկական կողմը նոր տարածքների հատկացումներ է անելու ռուսական կողմին:
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ` օրերս ՀՀ կառավարությունը համաձայնության է արժանացրել Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի թիվն ավելացնելու եւ ռուսական կողմին նոր տարածքներ հատկացնելու որոշումը:
Մասնավորապես ծրագրվում է Գումրիում եւ Երեւանում մեկական ռազմական ավան հատկացնել եւ բացի այդ, «Էրեբունի» օդանավակայանի հարակից տարածքը՝ ռուսական կողմի համար վառելիքաքսուքային պահեստ կառուցելու համար:
Հայտնի է նաեւ, որ 102-րդ ռազմաբազան Գյումրուց բացի նաեւ Շիրակի մարզի հինգ գյուղերում ունի ռազմակայաններ: Ըստ Գյումրիում շրջանառվող տեղեկությունների՝ ՀՀ երկրորդ քաղաքում եւս մի քանի կառույցներ են հատկացվելու ռուսական կողմին: Խոսքը Գյումրու Գ. Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին մասնաշենքի, ինչպես նաեւ հարակից Պետական մանկավարժական ինստիտուտի նախկին շենքի մասին է, որը վերջերս վերակառուցվեց որպես Գյումրու տեխնոպարկի շենք: Ըստ տեղեկությունների՝ Գյումրիում մեկ ռազմական ավան էլ կհանձնվի ռուսական կողմին՝ Սովխոզ թաղամասում:
Մանրամասները կարող եք կարդալ սկղբնաղբյուր կայքում: