Բաժիններ՝

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան քայլերթ է անցկացրել (ֆոտոշարք)

Նոյեմբերի 25-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան իրականացրեց քայլերթ` ազդարարելով Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակի մեկնարկը: Երթը սկսվեց Ուսանողական այգուց և շարունակվեց երևանյան մի շարք կենտրոնական փողոցներով:

Երթի մասնակիցները կրում էին բռնության դեմ պայքարը խորհրդանշող կարմիր հագուստներ և կանանց նկատմամբ բռնությունը դատապարտող, կանանց իրավունքերի մասին բարձրաձայնող պաստառներ:

Երթը ավարտվեց Ազգային ժողովի պարիսպների վրա «Ընդունե՛ք ընտանեկան բռնության մասին օրենքը»  բովանդակությամբ կոչերի փակցմամբ: Հիշեցնենք, որ ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծը առկախված է:

Ընդդեմ գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակը սկսվում է նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը և ավարտվում դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների միջազգային օրը:
Այս 16-օրյակը ներառում է նաև այլ կարևոր օրեր. Նոյեմբերի 29՝ Կանանց մարդու իրավունքների պաշտպանների միջազգային օր, Դեկտեմբերի 1՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր, Դեկտեմբեր 6՝ Մոնրեալի կոտորածի օր:

ynddem brnutyan (1)

ynddem brnutyan (2)

ynddem brnutyan (3)

ynddem brnutyan (5)

ynddem brnutyan (4)

ynddem brnutyan (6)

Լուսինե Սաղումյան
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930