Բաժիններ՝

Երթ դեպի նախագահական

Հայաստանի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր քաղաքացի, ով գիտակցում է պահի լրջությունը և ում մտահոգում է իր երկրի ու զավակների ապագան, պարտավոր է միանալ նոյեմբերի 26-ին, ժամը 12:00-ին Ազատության հրապարակում անցկացվող հավաքին, որին հաջորդելու է երթ՝ դեպի Բաղրամյան 26։

Epress.am-ի հետ զրույցում նման կոչով է հանդես եկել ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը։

Նա նշել է, թե իրենց պայքարը կուսակցություն չի ճանաչում, քանի որ «ստեղծված իրավիճակի համար պարտավոր են ոտքի կանգնել սոցիալական բոլոր խավերի, քաղաքացիական և հասարակական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ, ու միահամուռ կերպով վերջ տալ ապօրինի իշխանութունների գործողություններին»։

Ազատամարտիկի խոսքով՝ համախմբվելու կոչին միացել են ապօրինի շինարարությունների դեմ պայքարող բնակիչները, ազատամարտիկները, զոհված զինծառայողների մայրերը, խաբված բնակարանատերեր, տարբեր սոցիալական խնդիրներ ունեցող խմբեր, կուտակային կենսաթոշակի դեմ պայքարող երիտասարդներ և մի շարք նախաձեռնություններ։

Մարգարյանը նաև ներկայացրել է, թե ինչ պաստառներ են պահելու բողոքի ակցիայի մասնակիցները, մասնավորապես, «Նախագահը երդմնազանց է», «Հայաստանը ազգը սիրող նախագահ է պահանջում, «Թույլ չենք տա մեր արյամբ ստեղծված երկիրը կործանեք», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Պահանջում ենք ոստիկանապետի հրաժարականը», «Հայ մայրերը արդարություն են պահանջում»:

«Հետամուտ ենք լինելու, որ մեր ձայնը տեղ հասնի։ Թող ամբողջ աշխարհը տեսնի ու վերջապես հասկանա, որ մեզ ոչնչացնում են, որ մեր իշխանությունը միայն լֆիկների, նեմեցների, սաշիկների ու Սերժի գերդաստանի համար է»:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս