«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը համոզված է. ՊԵԿ ներկայացուցիչների ստուգումների ձգձգումը փաստում է, որ գործը հարուցվել է քաղաքական նպատակներով:
Բողոքողների ձեռքերում «Ազատություն քաղբանտարկյալներին», «Քրեակատարողական Հայաստան» և այլ կարգախոսներով պաստառներ էին:
Տոնավաճառից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Արտաշես Ն.-ին, որի մոտ հայտնաբերվել է արծաթյա 6 մատանի, 2 զույգ ականջօղ և փայտյա զարդատուփ:
Այսօր Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել դատական նիստ` Նարինե Վասիլյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության` պետական կարիքների համար գույքը վերցնելու դեպքում ՀՀ կառավարության կողմից սահմանված փոխհատուցման, ինչպես նաև բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունքը դադարեցնելու դիմաց փոխհատուցման գումարները բռնագանձելու մասին: Ի դեմս Հայաստանի Հանրապետության` հանդես է գալիս ՀՀ ֆինանսների […]
Այսօրվա հեռուստասերիալներում կանանց հանդեպ բռնության տարատեսակ դրսևորումները, սեքսիստական արտահայտությունները, կանանց շարունական լացն ու ընկճվածությունը, ինչպես նաև այն կերպարները, որոնցով կանայք ներկայանում են, մտահոգվելու լուրջ տեղիք են տալիս:
Վերջերս անդրադարձել էինք ԼՂՀ-ում վաճառվող բենզինի գներին, որոնք 30 դրամով թանկ էին, քան Երեւանում:Այժմ գազալցակայաններում (ԱԳԼՃԿ) վաճառվող գազն էլ մոտ 2 անգամ թանկ է երեւանյան գազից: Այսպես` Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում գործող գազալցակայաններում գազի մեկ լիտրն արժե 165-170 դրամ, միեւնույն գազի մեկ լիտրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գազալցակայաններում արժե 315 դրամ: Թե ինչո՞ւ է Արցախում […]
Կապանի բնակիչների փոխանցմամբ` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը մոտ մեկ ամիս առաջ վաճառել է Գեղիում գտնվող հանքավայրը, որն, ըստ լուրերի, գնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Ընդ որում` բնակիչները նշում են, որ Մ. Հակոբյանը մեկ ամսվա ընթացքում հասցրել է մի քանի հողատարածքներ գնել հանքավայրի շուրջ, այդպիսով` ընդլայնելով հանքավայրի տարածքը: Երեկ մենք փորձեցինք այդ տեղեկատվությունը […]
«Բիենալե» (Biennale)` նշանակում է` երկու տարին մեկ անգամ: Վենետիկում տարիներ շարունակ կազմակերպվող միջազգային այս փառատոնը հեղինակավոր իրադարձություն է արվեստի աշխարհում: Տարբեր երկրների արվեստագետները հատուկ տաղավարներում ներկայացնում են իրենց աշխատանքները: Տարիներ շարունակ այս փառատոնին մասնակցում են ժամանակակից հայ նկարիչները: «Բիենալեն» ընդգրկում է արվեստի բոլոր ճյուղերը, այդ թվում` ճարտարապետությունը: Ճարտարապետական «Բիենալեին» Հայաստանը սկսել է մասնակցել 1996թ.-ից: Ի […]
Արդեն մի քանի տարի է` արեւմտյան տեսաբանները կանխատեսում են տպագիր մամուլի վախճանը, անգամ վերջնաժամկետ են նշում` 2014թ.: Մինչդեռ` Հայաստանում նախորդ տարի եւս տպագիր նոր պարբերական է հիմնադրվել, այն դեպքում, երբ ավանդական լրատվամիջոցների ընդհանուր միտումը` առցանց հարթակ գաղթելն է: «Նոր թերթեր բացելը շուկայի կամ ներկայիս պահանջմունքների սխալ հաշվարկն էր, որովհետեւ անգամ հին թերթերը փակվում են: Հայաստանի […]
Վերջին ամիսներին Սիրիայում սրված քաղաքական-իրավական դրության հետեւանքով բազմաթիվ հայ ընտանիքներ տեղափոխվել են Հայաստան: Նրանցից շատերը հայտնվել են օթեւան չունենալու խնդրի առջեւ, որի լուծման ուղղությամբ սկսել են գործունեություն ծավալել մի շարք կազմակերպություններ: Դրանցից մեկը` «Հայազն» միությունը, հուլիսի 20-ին դրամահավաք էր կազմակերպել` Ալ.Թամանյանի արձանի հարեւանությամբ փոքրիկ արկղ տեղադրելով: Հավաքին մասնակցում էին նաեւ սիրիահայեր, որոնք զրուցում էին կազմակերպիչների […]
Վերջին 10 տարիներին հաջողվել էր Սեւանի մակարդակը բարձացնել 4մ 12 սմ-ով: Վաստակած հանգստի մեկնելուց առաջ նոր խորհրդարանը 93 կողմ, 12 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց Սեւանա լճից հավելյալ 150 մլն խմ ջուր բաց թողնելու օրենսդրական փաթեթը: Ջրառի դեպքում լճի մակարդակը կարող է նվազել 10-12 սմ-ով: Բնապահպաններն իշխանությունների այս նախագիծը համարում են չհիմնավորված եւ անգամ` ապազգային: […]
Ափսոս, ճանապարհին «պատիվ» չի տվել Մեր թերթի նախորդ համարներում փորձել էինք ներկայացնել ընտանեկան նպաստ համակարգում տիրող Սոցիալական աջակցության գրասենյակների պետերի, տեսուչների ստվերային գործունեության մեխանիզմները եւ մատնանշել էինք նպաստառուների կողմից ներկայացված կոնկրետ փաստեր: Հիշեցնենք, որ այդ համակարգում հաշվառվելու համար գրասենյակի պետերն ու տեսուչները նպաստառուներից շատերին ստիպում են փաստագրել` տարվա մեջ երկու ամսվա նպաստն իրենց թողնելու սկզբունքով: […]
«Թեև նրանք կոչվում են «հանրապետություններ», իրապես ժողովրդավար են նրանցից միայն մի քանիսը: Իսկ մյուսներն իսկական բռնապետություններ են, որտեղ ոչ մի հարգանք չկա մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ, էլ չեմ խոսում մամուլի ազատության մասին,- գրում է լրագրողը:
Հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանը, ով համացանցային հանրությանը հայտնի է «Փիղ» մականունով, դատի է տվել «Չորրորդ իշխանություն» օրաթերթին` իր հասցեին հնչեցրած «զրպարտության և վիրավորանք պարունակող հայհոյանքների համար»: 168.am-ի հարցին, թե ինչու է Տիգրան Քոչարյանը դատի տվել լրատվամիջոցին, վերջինս պատասխանեց. «Հրապարակված հոդվածը դուրս է լրագրողական նյութ գրելու օրենքներից, անգամ հետաքննական լրագրությունից: Ուղղակի որոշել են հայհոյել, ու դա […]
Վերջերս “Խոսքի իրավունք” միավորմանն էր դիմել Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ Արտակ Մնացականյանը: Նա նշել էր, որ իր որդին` 8-ամյա Գոռիկը, ծնվելիս չի ունեցել որևէ առողջական խնդիր:
Պատճառը` ցածր աշխատավարձերն են. նրանք այլևս հրաժարվում են աշխատել:
Իսկ օգոստոսի 10-ին Գարեգին Բ-ն հովվապետական այցով կմեկնի Ռումինիայի հայոց թեմ, որտեղ կհանդիսապետի Սուչավայի Հաճկատար Ս. Աստվածածին վանքի վերաօծման արարողությունը եւ հիմնադրման 500-ամյակի տոնակատարությունները:
168.am-ի հետ զրույցում «Բաղրամյանի ալրաղաց գործարանի» պահեստապետ Արայիկ Հարությունյանն ասաց, որ «հացը թանկացել է ալյուրից, ալյուրը թանկացել է ցորենից, ցորենը թանկացել է համաշխարհային շուկայում: Որևէ այլ մեկնաբանություն չեմ կարող տալ»:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով` ժամանակ է հարկավոր, որպեսզի սպայական կազմի համար պրոֆեսիոնալ կադրեր պատրաստվեն:
«Եթե ես ուզում եմ իսկապես ճանաչել իմ ազգի գրականությունը, ապա պիտի ճանաչեմ ուրիշներինը և մերը համեմատեմ այլ ազգերի գրականության հետ»,- ասում է 27- ամյա Արմինե Ղազարյանը, ում գերագույն նպատակը կրթությունը Լոնդոնում շարունակելն է:
55-ամյա Վարդուհի Բալդանյանը եւ 31-ամյա Արմինե Սաֆարյանը հրդեհի հետեւանքով ստացել են վնասվածքներ ու տեղափոխվել «Ճառագայթաբանության բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ։
«Ոնց որ թե փորձ է արվում լարվածություն ստեղծել, բայց ես ուղղակի զգուշացնում եմ` շատ հեռու մնա նման լարվածություններ ստեղծելուց, ուղղակի ես զգուշացնում եմ», – իր հերթին հայտարարել է Սամվել Բալասանյանը:
Նրանք պահանջում են հաշվի առնել Սևանա լճի կարևորությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար, նրա ռազմավարական, առանցքային նշանակությունը պետության կայուն զարգացման գործում ու չեղյալ համարել այս հարցի` հունիսի 20-ի քննարկումը:
25-ամյա Մանուել Անխել Դիասը սպանվել է հուլիսի 21-ին: Ոստիկանները երեք կասկածելի անձանց են նկատել ինչ-որ մեկի մեքենայի մոտ: Երբ ոստիկանները մոտեցել են, երեք տղամարդիկ սկսել են փախչել:
Հետաքրքիր է, որ նման խոստովանանքից հետո էլ դատարանը անմեղ է ճանաչել Ակոջյանին: Հայտնի փաստ է, որ թշնամու հատուկ ծառայությունները ցանկացած դավաճանի կաշառքով են իրենց մարդը դարձնում: Ի՞նչ է՝ արդարացնե՞նք աշխարհի բոլոր դավաճաններին:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Հայաստանի նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը` անդրադարձել է դատարանի կողմից իր փաստաբան Տիգրան Աթանեսյանի հայցը մերժելուն, որով պահանջում էին կարճել փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ի հարուցած քրեական գործը:
Զոհվածի հարազատները պնդում են, որ նրա ինքնասպանության պատճառը կարող են լինել բնակարանի վարձակալման հետ կապված խնդիրները:
Պարզվել է, որ խնդիրն ամբողջությամբ գտնվում է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության կարգավորման դաշտում: Հանձնաժողովի որոշմամբ, ուսումնասիրությունների ողջ փաթեթը այսօր կուղարկվի ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն:
Ս. Պատարագին և շքանշանի հանձնման արարողությանը ներկա են եղել նաև ազգային բարերարներ տեր և տիկին Գառնիկ և Անի Յակուբյանները, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը, Կարո Արմենը, ինչպես նաև բազում հրավիրյալներ և ուխտավորներ:
«Ամենօրյա հսկողություն սահմանել ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխման ուղղությամբ, բացառել որեւէ անօրինականություն»,- շեշտել է Տարոն Մարգարյանը: