Բաժիններ՝

Կարինեն օղու շշով երկու անգամ հարվածել է տղամարդուն և զանգահարել ոստիկանություն

ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 01.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել է 1972 թ. ծնված Կարինե Ս.-ն և հայտնել, որ «մարդ է խփել, արյունաքամ է լինում»:

Նույն օրը, ժամը 02.00-ին, «Էրեբունի» Բ/Կ-ից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ձախ ձեռքի «թիկնային մակերեսի կտրած արյունահոսող վերք, պարանոցի աջ կողմնային շրջանի կտրած-պատռած արյունահոսող վերք, պարանոցի և կզակի շրջանի քերծած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1960 թ. ծնված Ռուբեն Հ.-ին:

Պարզվել է, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Աճեմյան փողոցի տներից մեկում, վիճաբանության ժամանակ, Կարինե Ս.-ն օղու կոտրած շշով երկու անգամ հարվածել է Ռուբեն Հ.-ին ` պատճառելով վնասվածքներ:
Կարինե Ս.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031