Բաժիններ՝

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքն ուսումնասիրվել է

Այսօր հանրությանը ներկայացվեցին և քննարկվեցին ԵԱՀԿ աջակցությամբ երկու տարի տևողությամբ իրականացվող ծրագրի արդյունքները՝ Երևանի շրջակայքում գտնվող  Նուբարաշենի գերեզմանոցի տարածքում ժամկետանց պեստիցիդների և կայուն օրգանական աղտոտիչների աղտոտվածության աստիճանի և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցությունը ուսումնասիրությունը:

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը հիմնվել է 1970-ական թթ.՝ որպես կայուն օրգանական աղտոտիչների թափոնների կուտակման վայր և գտնվում է մի տարածքում, որը ենթակա է էրոզիայի ծանր գործընթացների: Թեև ՀՀ կառավարությունը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ այն վերանորոգելու համար՝ այն շարունակում է ռիսկեր պարունակել շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար:

«Հաշվի առնելով շրջակա միջավայրի և անվտանգության միջև փոխկապակցությունը՝ ԵԱՀԿ-ն իրականացրել է կարևոր մի ծրագիր՝ շրջակա միջավայրի պաշտպանության սպառնալիքների կանխարգելման ոլորտում: Այս ծրագրի շրջանակներում հավաքագրվել են մանրամասն տվյալներ Նուբարաշենի գերեզմանոցի թունավոր թափոնների սահմանների, ծավալի և բաղադրության մասին, ինչը թույլ է տվել տալ ճշգրիտ գնահատական՝ շրջակա միջավայրին սպառնացող վնասների ռիսկայնության մակարդակի վերաբերյալ», – ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը:

Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին ծրագրի հիմնական շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ պետական ​​մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության ներկայացուցիչներ՝ քննարկելու ուսումնասիրության արդյունքները և հետագա գործողությունները: Թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքի գնահատման և վերականգնման հնարավոր  սցենարներ ներկայացվեցին «Թաուվ ԲՎ» (Tauw BV) նիդերլանդական ընկերության ներկայացուցիչ Բուդվին Ֆոկեի կողմից: Կազմակերպությունն իրականացրել է ծրագրի իրագործելիության ուսումնասիրություն, ինչպես նաև բնապահպանական և առողջապահական ռիսկերի գնահատում:

«ԵԱՀԿ-ն և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը համաձայնագիր են ստորագրել 2011թ.- ին՝ նպատակ ունենալով համագործակցել խնդրին երկարաժամկետ լուծումներ տալու ուղղությամբ: Այժմ, երբ ԵԱՀԿ նախաձեռնությամբ իրականացված գերեզմանոցի գնահատման ուսումնասիրությունն ավարտված է, մենք ունենք փորձագիտական հիմնարար գիտելիք, որը հիմք կհանդիսանա Նուբարաշենի թունաքիմիկատների տարածքի վերականգնման հետագա գործողությունների համար», – ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Ծրագիրն իրականացվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարարության կողմից՝ ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս