Ապրիլի 23-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն Քրիստինե Խ.-ից ահազանգ է ստացվել, Նորքի 9-րդ զանգվածում գործնկերոջն արգելել են նկարահանել, քաշքշել են և ձեռքից վերցրել տեսախցիկը:
Երեկ կեսգիշերին մոտ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ազատ է արձակվել Ոստիկանության քաղաքային բաժնից: Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը «Փաստինֆոյի» հետ հեռախոսազրույցում հաստատել է այս տեղեկությունը` հավելելով, որ ոչ միայն Վարդան Ղուկասյանը, այլև շատ ուրիշներ բերման են ենթարկվել ոստիկանություն, հարցաքննվել և ազատ արձակվել: Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի […]
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.39-ին, մարվել` 06.53-ին: Ամբողջությամբ այրվել է սենյակը գույքով՝ մոտ 12 քմ:
Վարդան Ղուկասյանը, նրա որդին, եղբորորդին և տարբեր տվյալներով էլի 7-20 հոգի ժամը 20-21-ի հատվածում բերման էին ենթարկվել Ոստիկանության քաղաքային բաժին, այսօր Գյումրու Շիրակաի փողոցի 54Բ շենքի տարածքում տեղի ունեցած հրաձգության և սպանության գործով հարցաքննվելու:
Ապրիլի 23-ին, ժամը 16.28-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արգավանդ ավտոճանապարհին` Արգավանդ գյուղի մատակայքում, բեռնատար ավտոմեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով ծառը շրջվել է ավտոմեքենայի վրա՝ ճանապարհը դարձնելով միակողմանի, ինչպես նաև վնասվել է էլ. սյունը և գազի խողովակը:
Այսօր ժամը 5 անց կեսի մոտ iLur.am-ի լրագրող Հակոբ Կարապետյանը խմբագրության հանձնարարությամբ գնացել էր 8-րդ Մասիվի բակերից մեկը՝ լուսաբանելու Տարոն Մարգարյանի քարոզարշավը: Մի քանի տասնյակ մարդ էր հավաքված: Մեր լրագրողը սկսել է նկարահանումներ անել՝ երեխաների հետ զրուցել, թե ինչու են եկել, ում հրավերով, ինչ ակնկալիքով և այլն:
«ՀայՓոստ» ՓԲԸ կողմից հայտարարված «Հայոց Ցեղասպանության 100-ամյակը» թեմայով մրցույթում ոչ մի աշխատանք չի հաղթել։ Այս մասին տեղեկացնում է ընկերության պաշտոնական կայքը։
Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում՝ Քյարքիի ոլորաններում, բախվել են «ВАЗ 21 08» մակնիշի՝ 25 UO 683 համարանիշի և «ВАЗ 21 21» մակնիշի՝ 23 OL 221 համարանիշի ավտոմեքենաները:
2013թ. հունվար-մարտ ամիսներին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից արգելվել է Արգենտինայից՝ 25.000 կգ կարագի, Իրանից՝ 21.000 կգ մարգարինի ներմուծումը Հայաստան: Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան` տեղեկացրեց ծառայության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Գևորգյանը:
Աջափնյակի՝ Սիլիկյան թաղամասում Հայ ազգային կոնգրեսի քարոզարշավն իրականացնող ակտիվիստներին ծեծի ենթարկելու փաստի առիթով քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը):
Քիչ առաջ Արամ Խաչատրյանի արձանի մոտից մեկնարկեց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը։ Նախքան մեկնարկը՝ հազարավոր մասնակիցների ներկայությամբ այրվեց Թուրքիայի դրոշը։
Գյումրիում տեղի ունեցած կրակոցների դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաձիգի 4 պարկուճ, «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ և 1 կրակված գնդակ:
Այսօր 83 տարեկան հասակում մահկանացուն է կնքել Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայրը՝ Եզնակ Ռուստամյանը:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանն անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ դատական իշխանության վերաբերյալ հնչեցրած գնահատականներին՝ վստահեցնում է, որ հանրապետության նախագահը ոչ միայն պատշաճ տեղեկացված չէ, այլև՝ նրան անարժանահավատ տեղեկատվություն են փոխանցում դատական ատյանների գործունեության վերաբերյալ:
Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է այն անձը, ով ապօրինի տիրանացել է «Odnoklassniki.ru» սոցիալական կայքի 2 օգտատերերի անհատական էջերին և դրանք անվանափոխել:
Կդադարեցվի Ավան վարչական շրջանի թիվ 12 պոլիկլինիկայի, Բուսաբանական այգու, Խուդյակովի փողոցի, Ավանի թիվ 3-14 փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ապրիլի 23-ին, ժամը 10.04-ին տեղեկություն է ստացվել, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի Փամբակ-Շահալի երկաթգծի հատվածում մոտակա ժայռից ժայռաբեկոր է կախվել. առկա է քարաթափման վտանգ:
Նրանք վարչապետից անմիջակն հանդիպում են խնդրում՝ նրան ներկայացնելու համար, որ «Մեգո Գոլդ» ընկերությունը հանքահանություն իրականացնում է ՀՀ օրենսդրության խախտմամբ:
Հուշարձանի հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է:
Գյումրիում այսօր տեղի ունեցած կրակոցների գործով բերման ենթարկված Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Կոլյա Ղուկասյանը, լարված հարաբերություններ է ունեցել Հարություն Խաչատրյանի որդու հետ և Գյումրիում գործ ունենք վենդետայի հետ։
Այսօր ՀՀ ԱԻ նախարարության աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյանն ընդունել է Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան անվտանգության հարցերով կցորդ Ստեֆան Ռոպերսին:
Զենք ձեռք բերելու համար Վ.Սեդրակյանը Ս.Հարությունյանին և Խ.Պողոսյանին գումար է տվել, որը նրանք կիսել են միմյանց միջև, իսկ հանցագործությունն իրականացնելու համար օգտագործել Խ.Պողոսյանի կողմից ապօրինի ձեռք բերված և պահված 7,62մմ տրամաչափի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը:
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»` Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` Բագրատաշենի սահմանային անցակետով Վրաստանից ՀՀ է ժամանել 1978 թ. ծնված Սարգիս Մ.-ն, որը մարտի 22-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների տրանսպորտային սպասարկումը կազմակերպելու նպատակով տրվել է համապատասխան հանձնարարական:
Ապրիլի 24-ին և 25-ի գիշերները Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է ջերմաստիճանի անկում օդում մինչև +1…+3 0C, Վայոց ձորի նախալեռներում մինչև 0 0C հողի մակերևույթին՝ համապատասխանաբար 0 0C, առանձին ցածրադիր գոգավոր տարածքներում մինչև -1 0C:
Ընտրությունների ընթացքում լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ ճնշումները, խոսքի ազատությանը սպառնացող տարաբնույթ խախտումներն ավելանում են:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հիմնադրած «Արին կապիտալ» ընկերությանը պատկանած Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի համար վճարած, սակայն բնակարան չստացած տուժած գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատաքննությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ Մ. Հունանյանը՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Վարդենիսի պահպանության բաժանմունքի դասակի ջոկի հրամանատարին սպայական կոչում հատկացնելու համար պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով, խաբեությամբ ջոկի հրամանատարից 8000 ԱՄՆ դոլար պահանջելու կասկածանքով:
Հոգեբան Միհրդատ Մադաթյանն էլ ավելացրեց, թե դրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում մուտքը դեպի նման կայքեր արգելափակված չէ: