Բաժիններ՝

Ձերբակալվել է կոչում հատկացնելու համար գումար պահանջելու կասկածանքով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ Մ. Հունանյանը՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Վարդենիսի պահպանության բաժանմունքի դասակի ջոկի հրամանատարին սպայական կոչում հատկացնելու համար պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով, խաբեությամբ ջոկի հրամանատարից 8000 ԱՄՆ դոլար պահանջելու կասկածանքով: Ըստ «Փաստինֆոյի»՝ այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Հատուկ քննչական ծառայությունը 2013թ. ապրիլի 22-ին ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացել է ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Վարդենիսի պահպանության բաժանմունքի դասակի ջոկի հրամանատար, ոստիկանության ենթասպա Արտակ Ալֆրեդի Հովհաննիսյանի անունից՝ սպայական կոչում ստանալու համար ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված դիմումի հիման վրա կատարված ծառայողական քննության նյութերը:

Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Մեսրոպ Հունանյանը խաբեության եղանակով ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Վարդենիսի պահպանության բաժանմունքի դասակի ջոկի հրամանատար, ոստիկանության ենթասպա Արտակ Հովհաննիսյանից առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու դիտավորությամբ, վերջինիս սպայական կոչում հատկացնելու համար պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով, 2012թ. նոյեմբերին պահանջել է 8000 ԱՄՆ դոլար: Մեսրոպ Հունանյանը` Արտակ Հովհաննիսյանից ստացել է որպես կաշառք տված գումարի մի մասը` 4000 ՄՄՆ դոլարը, որն էլ խաբեությամբ հափշտակել և օգտագործել է իր կարիքների համար: Արտակ Հովհաննիսյանի 8000 ԱՄՆ դոլար կաշառք տալու, իսկ Մեսրոպ Հունանյանի կողմից 8000 ԱՄՆ դոլար գումարին խաբեությամբ հափշտակելու փորձը կանխվել է կոչում ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության ՊՊԳ և ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերի և ծառայողական քննության արդյունքներով հիշյալ փաստը բացահայտելու պատճառով: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013թ. ապրիլի 22-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը կաշառք տալու պատրվակով, առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ կատարելու կասկածանքով Մեսրոպ Հունանյանը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս